Ես էլ մտա 《Լուսապսակ》…

Մայիսի 13-ին մեզ կանչեցին գրադարան` հանդիպման։ Սկզբում ոչինչ չգիտեինք, թե ինչ է լինելու այնտեղ։ Հետո մեզ ասացին, որ 《Մխիթար Սեբաստացի》 կրթահամալիրի սովորողների ստեղծագործական աշխատանքները տպագրվել են 《Լուսապսակ》ամսագրում, և ասացին, թե ովքեր են այդ սովորողները։ Սովորողներից մեկը ես էի, մեծ անակնկալ էր ինձ համար դա, շատ-շատ ուրախացա, ինձ հետ էին նաև 6-րդ և 7-րդ դասարանից երկու սովորող։ Միասին խոսեցինք մեր ստեղծագործական աշխատանքների մասին` ի՞նչ էինք զգում դրանք գրելիս, ինչո՞ւ հենց այդ վերնագրով գրեցինք։ Քննարկեցինք նաև, թե ինչ կարևորություն ունի ստեղծագործական աշխատանքներ գրելը մեզ համար, ինչպես է անցնում դասապրոցեսը ստեղծագործական աշխատանք գրելիս և քննարկելիս։ Մի խոսքով, միասին շատ հետաքրքիր զրույց ունեցանք։

Շնորհավորում եմ նաև այն սովորողներին, որոնց ստեղծագործական աշխատանքը տպագրվել է, և մնացած սովորողներին կուզեմ ասել, որ նրանք էլ հասնեն այսպիսի հաջողությունների։

One thought on “Ես էլ մտա 《Լուսապսակ》…

Թողնել մեկնաբանություն