Պատահույթի հավանականությունը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Դասարանի  աշակերտներից 15-ը տղաներ են, իսկ 10` աղջիկներ: Ինչի՞ է հավասար հավանականությունը, որ օրվա հերթապահը կլինի աղջիկ:

15 + 10 = 25

p = 10/25 = 2/5

2/5 = 40%

Պատասխան` 40%։

2) Դուք վերցնում եք մի թերթիկ 150 համարակալված թերթիկների տրցակից։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ վերցված թերթիկի համարը կլինի 99։

p = 1/150

3) Խաղոսկրը գցելիս որքա՞ն է կենտ թիվ բացվելու հավանականությունը։

p = 1/6

4) Զամբյուղում կա 2 կանաչ և 3 կարմիր խնձոր։ Զամբյուղից մեկ պատահական խնձոր են վերցնում։ Ի՞նչ հավանականություն կա, որ այդ խնձորը՝

ա) կարմիր է

p = 3/5

բ) կանաչ է

p = 2/5

գ) դեղին է

p = 0

Առաջադրանքներ (տանը)

5) Հայտնի է, որ 100 լամպից 5-ը խոտան են լինում։ Որքա՞ն է խոտան  լամպ գնելու հավանականությունը։

p = 5/100 = 1/20 = 5%

Պատասխան` 5%։

6) Դպրոցում քննություն է։ Սեղանին 20 հարցատոմս է դրված։ Աշակերտը չի սովորել միայն մեկ հարցատոմսի հարցերը և շատ է ուզում, որ իրեն այդ հարցատոմսը չընկնի։ Ինչի՞ է հավասար այն բանի հավանականությունը, որ նա երջանիկ հարցատոմս կվերցնի։

p = 19/20 = 95%

Պատասխան` 95%։

7) Եղանակի կանխատեսման համաձայն՝ հուլիսին 3 անձրևոտ օր է լինելու։ Որքա՞ն է հավանականությունը, որ հուլիսի 14-ը արևոտ օր կլինի։

31 — 3 = 28

p = 28/31

8) Տուփում կա 8 կարմիր, 8 սպիտակ և 4 սև գնդիկ: Տուփից հանում են մի պատահական գնդիկ: Որքա՞ն է այն բանի հավանականությունը, որ գնդիկը կլինի`

ա) սպիտակ

p = 8/20 = 40%

բ) սև

p = 4/20 = 20%

գ) կարմիր

p = 8/20 = 40%

Թողնել մեկնաբանություն