Միջազգային հարաբերությունները 17-րդ և 19-րդ դարի առաջին կես

1․ Միջազգային հարաբերությունները ինչի՞ հիման վրա էին կարգավորվում միջնադարյան Եվրոպայում:

Միջնադարյան Եվրոպայում միջազգային հարաբերությունները կարգավորվում էին առավելաբար աստվածաշնչյան պատվիրաններով: Այն պատերազմները, որոնք նպաստում էին պատվիրանների հաստատմանը, համարվում էին արդարացի, իսկ խոչընդոտողները` անարդարացի:

2․ Եվրոպական ազգային պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ի՞նչ սկզբունքեր էին գործում արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում:

Արդյունաբերական հասարակության առաջին շրջափուլում աստվածընծա արքաներին (և արքայատներին) փոխարինելու եկան պետություններ, որոնք հանդես էին գալիս ողջ ազգի անունից: Ազգի հավաքական կամքը համարվում էր օրենքի և ինքնիշխանության աղբյուր: Այս առումով լավագույն օրինակը Նապոլեոնն էր` «բոլոր ֆրանսիացիների կայսրը»:

3․ Փաստերով հիմնավորե՛ք որ Եվրոպայում գործնականում հաստատվեց ազգերի ինքնորոշման իրավունքը:

Իր երկարատև պատերազմների ընթացքում Նապոլեոնը հանդես էր գալիս հեղափոխության, առաջադիմության, ազգերի ինքնորոշման կարգախոսներով: Իհարկե, դրանք նպաստում էին ֆրանսիական ազդեցության և տիրապևտության տարածմանը, սակայն անժխտելի էր նաև առաջընթացը:

Դրան հակառակ՝ եվրոպական միապետները հանդես էին գալիս հին աստվածընծա կարգերի» և սահմանների պաշտպանությամբ: Երկու հակամետ մոտեցումները բախվեցին Վիեննայի 1814-1815 թթ․ վեհաժողովում: Հաղթեց հետադիմությունը և ազգերի ինքնորոշման իրավունքը զոհաբերվեց մեծ տերությունների շահերին: Անտեսվեց իտալացիների, գերմանացիների, բելգիացիների, նորվեգացիների, լեհերի ինքնուրույն պետություն ունենալու իրավունքը:

Սակայն հետադիմությունը ժամանակավոր էր։ Ուժերի հավասարակշռությունն արագ փոխվում էր Հետագա տասնամյակների ընթացքում վերը նշված ազգերը հասան իրենց նպատակին: Այսինքն` Եվրոպայում հիմնականում հաղթանակեց ազգերի ինքնորոշման իրավունքը

4․ Եվրոպայում ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ տնտեսական հարաբերությունները կարգավորելու առանձին պայմանագրերով: Ի՞նչն էր նպաստում Եվրոպայի տնտեսական միավորման գործին:

Տնտեսական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց անհրաժեշտություն առաչացավ կարգավորելու նաև երկրների միջև առևտրական հարաբերությունները: Կնքվեցին ձեռնարկատիրության և ծովագնացության վերաբերյալ պայմանագրեր: XIX դ. 40–ական թթ. նախ Անգլիայի և Ֆրանսիայի, իսկ ապա նաև այլ պետությունների միջև հաստատվեցին հստակ կարգավորված ազատ առևտրի հարաբերություններ: Դա մեծապես նպաստեց Եվրոպայի տնտեսական միավորմանը։

5․ Որո՞նք էին գլխավոր գաղութատեր երկրները:

Նոր տարածքների նվաճումը դարձավ զարգացած երկրների արտաքին քաղաքականության անբաժանելի կողմը: Նրանք սկսեցին հաստատվել Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում՝ ստեղծելով գաղութներ՝ նահանգապետներով, վարչակազմով, ոստիկանությամբ, դատարաններով, զորքով: Շահագործվում էին գաղութների բնական պաշարները և տեղի ժողովուրդները:

Բնակչության կազմով և կարգավիճակով գաղութները նույնական չէին: Այսպես՝ Հյուսիսային Ամերիկայում XVII դ սկզբից հաստատվել էին եվրոպացիների հոծ խմբեր` անգլիացիներ, ֆրանսիացիներ, հոլանդացիներ, գերմանացիներ: Դրանք ունեին ներքին ինքնավարություն՝ նահանգապետ, տեղական օրենսդրական մարմին, ոստիկանություն, դատարաններ։ Սակայն տեղացիներն այլևս չէին ցանկանում մնալ Անգլիայի տիրապետության ներքո: Արդեն ասվել է՝ սկսվեց ազգային հեղափոխություն, և կազմավորվեց ԱՄՆ–ը:

6․ Ինչպիսի՞ անկախ պետություններ ձևավորվեցին Լատինական Ամերիկայում:

Ինչ վերաբերում է Կենտրոնական և Հարավային (Լատինական) Ամերիկային, ապա այստեղ տիրապետում էին իսպանացիներն ու պորտուգալացիները: Ժամանակի ընթացքում նրանցից շատերը ձուլվեցին տեղաբնիկների հետ։ Ձևավորվևց ուրույն ազգային ինքնագիտակցություն, որն էլ 1810–1820 թթ. հանգեցրեց ազգային հեղափոխությունների: Դրանց հետևանքով քարտեզի վրա հայտնվեցին այսօրվա Վենեսուելան, Կոլումբիան, Բոլիվիան, Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան և այլն:

Ջրի քիմիական հատկությունները։ Ջուրը՝ որպես լուծիչ։ Լուծույթներ

1․ Ինչպե՞ս են փոխվում նյութերի խտությունները գազ հեղուկ → պինդ վիճակների անցնելիս.

    ա) ցանկացած նյութի դեպքում

    Խտությունը մեծանում է, երբ նյութը գազից դառնում է հեղուկ կամ պինդ։

    բ) ջուր նյութի դեպքում

    Խտությունը նվազում է, երբ ջուրը գազից դառնում է հեղուկ կամ պինդ։

    2․ Սառույցը հեղուկ ջրի փոխարկվելիս ինչպե՞ս է փոխվում ծավալը.

      ա) մնում է անփոփոխ

      բ) փոքրանում է աննշան չափով

      գ) մեծանում է

      դ) փոքրանում է զգալի չափով

      3․ Ինչո՞ւ է ջրով լիքը ապակյա փակ շիշը ջարդվում սառցախցիկում պահելիս:

      Ծավալը ընդլայնելուց, տարածության բացակայության պատճառով շիշը կոտրվում է:

      4․ Ինչո՞ւ ամռանը ջրի ջերմաստիճանն էական փոփոխության չի ենթարկվում:

      5․ Որքա՞ն են՝ ա) 18 գ բ) 36 գ) 54 գ զանգվածներով ջրի

        ա) նյութաքանակները

        ա) m (H2O) = 18գ

        M (H2O) = 18

        n = ?

        n = m/M

        n = 18գ/18 = 1մոլ

        բ) m (H2O) = 36գ

        M (H2O) = 18

        n = ?

        n = m/M

        n = 36գ/18 = 2մոլ

        գ) m (H2O) = 54գ

        M (H2O) = 18

        n = ?

        n = m/M

        n = 54գ/18 = 3մոլ

        բ) ծավալները 4°C-ում

        ա) m (H2O) = 18գ

        p (H2O, 4°C-ում) = 1գ/սմ3

        v = ?

        v = m/p

        v = 18գ/1գ/սմ3 = 18սմ3

        բ) m (H2O) = 36գ

        p (H2O, 4°C-ում) = 1գ/սմ3

        v = ?

        v = m/p

        v = 36գ/1գ/սմ3 = 36սմ3

        գ) m (H2O) = 54գ

        p (H2O, 4°C-ում) = 1գ/սմ3

        v = ?

        v = m/p

        v = 54գ/1գ/սմ3 = 54սմ3

        6․ Որքա՞ն է մոլեկուլների թիվը 2 լ ջրում (p = 1գ/մլ)։

        v = 2լ = 2000մլ

        p = 1գ/մլ

        m = ?

        m = v*p

        m = 2000մլ x 1գ/մլ = 2000գ

        M = 18

        N = ?

        N = m * Na/M

        N = 2000գ x 6,02×10²³/18 = 6,69 × 1023 մոլեկուլ

          7․ Ի՞նչ ծավալով (լ,ն.պ.) ջրածին կանջատվի 90 գ ջրի և 80 գ կալցիումի փոխազդեցությունից:

          8․ Մագնեզիումի և սիլիցիումի խառնուրդն առանց օդի մուտքի շիկաց– նելիս ստացվում է աղանման նյութ, որը ջրով քայքայվում է՝ առաջացնելով սիլան’ SiH4, գազը: Ի՞նչ քանակով (մոլ) մագնեզիում կպահանջվի 33,6 լ (ն.պ.) սիլան ստանալու համար:

            Medicine in the past. Բժշկությունը անցյալում

            Բժշկությունը անցյալում

            Ամենասկզբից էլ մարդիկ հիվանդություններ են ունեցել, և բժիշկները փորձել են բուժել դրանք: Այն ժամանակներում, երբ մարդիկ շատ քիչ բան գիտեին բժշկության մասին, շատ տարօրինակ և սարսափելի դեղամիջոցներ էին փորձարկվում: Ահա դրանցից վատագույնները։

            Ատամի ցավ

            Հին եգիպտացիները, ովքեր ատամի ցավ ունեին, չէին գնում ատամնաբույժի մոտ, քանի որ այն ժամանակ ատամնաբույժներ չկային: Այսպիսով նրանք սատկած մուկ էին գտնում և դնում բերանը։ Այնտեղ թողնելով մի քանի ժամ։ Դա վերացնո՞ւմ էր ատամի ցավը: Ո՞վ գիտի։ Բայց դուք ուրախ չե՞ք, որ հիմա ատամնաբույժներ կա։

            Մեջքի ցավ

            Մեջքի ցավը հաճելի չէ բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են դրանից և շատ ցավ ունեն: Երբեմն դա պայմանավորված է նրանով, որ ողը (մեջքի ոսկորը) դիրքից դուրս է: Հին Հունաստանում բժիշկներն այսպես էին բուժում մեջքի ցավը. հիվանդին կապում էին սանդուղքից, բարձրացնում սանդուղքը, հետո թողնում գետնին: Եվ ողնաշարը վերադարձավ իր տեղը: Դե, դա էր գաղափարը, բայց այս «բուժումը» հավանաբար պարզապես ավելի է վատացրել մեջքի ցավը:

            Ճաղատություն

            Լավ, իրականում դա ամենևին էլ հիվանդություն չէ: Բայց տղամարդիկ, ում մազերը թափվում են, երբեք չեն ուրախանում դրա համար, չէ՞: Հին եգիպտացիներն ունեին լուծում. Ի՞նչ էին նրանք օգտագործում: Նրանք վերցնում էին առյուծի, գետաձիու, կատվի և օձի ճարպը, խառնում իրար, իսկ հետո խառնուրդը քսում տղամարդու գլխին: Միգուցե դա դադարեցնում էր ճաղատությունը, գուցե ոչ, բայց տղամարդու գլխից, իհարկե, դրանից հետո այդքան էլ լավ հոտ չէր գալիս:

            Սկրոֆուլա

            Միջնադարում մի ժամանակաշրջան էր, երբ կար ընդհանուր մաշկային հիվանդություն, որը կոչվում էր սկրոֆուլա (մենք չենք խորանա մանրամասների մեջ, լա՞վ)։ Մարդիկ, ովքեր ունեին սկրոֆուլա, կարող էին հեշտությամբ ազատվել դրանից. նրանք պարզապես պետք է ստիպեին թագավորին կամ թագուհուն դիպչել նրանց (հարցն այն է, թե ինչո՞ւ թագավորը կամ թագուհին կցանկանա դիպչել մաշկի հիվանդություն ունեցող մարդուն):

            Տեքստային աշխատանք

            1․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրիր։

            Որոշել էինք շրջագայել, հավաքել ուշադրության արժանի հինավուրձ ավանդությունները, ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները, ճարտարապետական կոթողները։

            Շրջում էինք ձիերով, հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական խոչընդոտները, անցնում անդնդախոր ձորերով։ Ձիերին ազատ արձակելով՝ նստում էինք բարձունքների վրա, ակնապիշ նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին, դիտում բացատները, որտեղ լուսնկա գիշերներին կատարներն էին խայտում, արջերն էին մռթմռթում, գնում իրենց որջերը։ Ահա փոքրիկ լիճը՝ ալիքների բեկբեկուն արփիափայլով, աչքի պես վճիտ, տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր, երբ գիշերը վրա էր հասնում, ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակների թափից պոկվում էին քարեր ու գլորվում, և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

            2․ Գտի՛ր անդեմ բայերը, որոշիր՝ որ դերբայներն են։

            Շրջագայել — անորոշ դերբայ

            Հավաքել — անորոշ դերբայ

            Ուսումնասիրել — անորոշ դերբայ

            Պարգևող — ենթակայական դերբայ

            Հաղթահարում — անկատար դերբայ

            Պատճառող — ենթակայական դերբայ

            Անցնում — անկատար դերբայ

            Նայում — անկատար դերբայ

            Նշմարվող — ենթակայական դերբայ

            Դիտում — անկատար դերբայ

            3․ Գտիր մեկական ա ներքին, ու, վա հոլովումներին ենթարկվող գոյականներ։

            Ուշադրության, ավանդության, հոգնության, լոռեցու, գիշերվա։

            4․ Մուգ գրված գոյականների հոլովները որոշիր։

            Ավանդությունները — հայցական հոլով

            Հիացմունք — ուղղական հոլով

            Հուշարձանները — հայցական հոլով

            Լեռնաշղթաների — սեռական հոլով

            Ձորերով — գործիական հոլով

            Արահետներին — տրական հոլով

            Արջերն — հայցական հոլով

            Գիշերը — հայցական հոլով

            Ձիերին — տրական հոլով

            Թափից — բացառական հոլով

            5․ Գտիր դերանունները (5 հատ), որոշիր տեսակները։

            Իմ — անձնական դերանուն

            Իրենց — անձնական դերանուն

            Այն — ցուցական դերանուն

            Որտեղ — հարցական դերանուն

            Երբ — հարցական դերանուն

            Ապրիլ ամսվա ամփոփում․ Հայոց լեզու, Գրականություն

            Ապրիլ ամիսը սկսում ենք նախագծով` «Ուսումնական գարուն»․ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը»։ Արձակուրդներից հետո քննարկում ենք ստեղծագործությունը, որից հետո բլոգներում առանձնացրել ենք մեզ համար կարևորը մտքերը` Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը». Մաս առաջին, Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը». Մաս երկրորդ, Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը»․ Մաս երրորդ։ Ինձ համար շատ խորիմաստ ստեղծագործություն էր, այնտեղ շատ մանրամասն էր գրված ամեն ինչ, և պետք է շատ ուշադիր կարդալ` ամեն մի խոսքը հասկանալով։

            Գրականությունից նաև կարդացել ենք Աղայան հոդվածներից մեկը` «Երկու խոշոր չարիքը», որից հետո ստեղծագործական ենք գրել դպրոցի չարիքների մասին` Երկու խոշոր չարիք։ Ես հավանեցի այդ հոդվածը, կուզեի Աղայանից ավելի շատ կարդայինք։

            Հայոց լեզվից այս ամիս անցել ենք հատկացուցիչ և բացահայտիչ թեմաները` Գործնական քերականություն․ Բացահայտիչ, Գործնական քերականություն․ Հատկացուցիչ։ Բացի այս թեմաներից այլ հետաքրքիր քերականական առաջադրանքներ ենք արել` Գործնական քերականություն, Գործնական քերականություն։

            Ապրիլ ամսվա ընթացքում վերսկսել եմ անհատական նախագիծս և մեկ թողարկում պատրաստել` «Առաջարկում եմ դիտել»․ Թողարկում #16։

            Մասնակցել եմ նաև ապրիլ ամսվա մայրենի ֆլեշմոբին։

            Շոգեգոյացման տեսակարար ջերմություն

            1. Ինչի՞ համար է ծախսվում եռացող հեղուկին տրվող էներգիան:

            Էներգիան ծախսվում է ջուրը հաստատուն (եռման) ջերմաստիճանում գոլորշու վերածելու համար, և մոլեկուլների ձգողությունը հաղթահարելու, դրանք իրարից զգալիորեն հեռացնելու համար։

            2. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման ջերմություն:

            Տվյալ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար անհրաժեշտ ջերմաքանակն անվանում են շոգեգոյացման ջերմություն:

            3. Ի՞նչն են անվանում շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

            Այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ է 1կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար, կոչվում է շոգեգոյացման տեսակարար ջերմություն:

            4. Ո՞րն է շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորը միավորների ՄՀ-ում:

            Շոգեգոյացման տեսակարար ջերմության միավորըվ 1Ջ/կգ։

            5. Ի՞նչ է նշանակում «սպիրտի շոգեգոյացման տեսակարար ջերմությունը 9*105Ջ/կգ է» արտահայտությունը:

            Նշանակում է 9*105Ջ/կգ ջերմաքանակ է անհրաժեշտ 1կգ զանգվածով հեղուկը նույն ջերմաստիճանի գոլորշու փոխարկելու համար։

            6. Ինչպե՞ս են հաշվում այն ջերմաքանակը, որն անհրաժեշտ Է եռման ջերմաստիճանում հեղուկը գոլորշու փոխարկելու համար:

            Q = rm

            7. Ինչպե՞ս կարելի է փորձով ցույց տալ, որ գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում:

            Գոլորշու խտացման ժամանակ էներգիա է անջատվում՝ թույլ տալով գոլորշուն խտանալ սառը մակերեսի վրա։

            8. Ո՞ր մարմինն ունի ավելի մեծ ներքին էներգիա` 100 °C ջերմաստիճանի ջուրը, թե՞ դրանից ստացված 100 °C ջերմաստիճանի գոլորշին:

            100 °C ջերմաստիճանի ջուրը, քանի որ եթե այն գոլորշի դառնալու ընթացքւմ ծախսում է էներգիա։

            9. Ինչու՞ մթնոլորտում ջրի գոլորշու խտացումն անձրևի կաթիլների կամ ձյան տեսքով հանգեցնում է օդի տաքացման:

            Մթնոլորտում գոլորշու խտացման ընթացքը անձրևի կամ ձյան տեսքով շփվում է սառը օդի հետ: Այդ ընթացքում ազատում է ջերմային էներգիան, որը տաքացնում է շրջակա օդը:

            10. Ինչու՞ սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում։

            Սենյակի հատակը լվանալուց հետո սառնություն է զգացվում, որովհետև հատակի ջուրը գոլորշիացվում և սառչում է սենյակի օդի գոլորշիացման հովացման ընթացքում:

            Կոռուպցիա

            Կոռուպցիան նշանակում է խեղում, այլասերում, փչացում, կաշառում: Կոռուպցիան համարվում է հանցագործություն։ Այսինքն, երբ պաշտոն ունեցող անձն իր պաշտոնական դիրքն օգտագործում է իր անձնական շահերի նպատակներով: Իշխանության չարաշահում է, որը վնասում է ժողովրդի, հասարակության, պետության և լուծարում իշխանությունը:

            Կոռուպցիան առաջանում է մարդկային եսասիրության, ագահության և էգոիզմի պատճառով։ Այսինքն՝ երբ մարդը սկսում է սեփական շահերն առաջ տանել, առանց մտածելու, արդյոք դա ճիշտ տարբերակ է, թե ոչ։

            Կարծում եմ, կոռուպցիան մեծամասնությամբ լինում է կաշառման և ագահության տեսքով։ Օրինակ՝ դատավորին կաշառել դատը հաղթելու համար, կամ ֆինանսական աջակցություն ուզել պետության որևէ խնդիր լուծելու ամար, բայց այն ծախսել անձնական շահերի, ցանկությունների վրա։

            Մաշկի հիգիենա

            1. Ի՞նչ նշանակություն ունի մարմնի մազածածկույթը:

            Մարդու մարմնի մազածածկույթն ունի պաշտպանական նշանակություն: Մազերը տարվա ընթացքում աճում են մոտ 15 սմ: Դրանք կարող են թափվել` կախված տարիքից, սեռից, նյարդային համակարգի վիճակից և ժառանգական գործոններից: Մարդու գլխից օրական թափվում է մոտ 100 մազ: 

            2. Ի՞նչ գործոնների հետևանքով են մազերը թափվում:

            Ցածր ջերմաստիճանը և սառը օդը բացասաբար են ազդում և նպաստում են մազաթափության առաջացմանը: Այդ գործոններից հաճախ հաստանում է գլխի ենթամաշկային ճարպաշերտը, խանգարվում է արյան մատակարարումը դեպի մազարմատներ, և առաջանում է ճաղատություն:

            3. Ինչպե՞ս խնամել եղունգները և պահպանել ձեռքերի մաքրությունը:

            Հիվանդաբեր մանրէներից պաշտպանվելու համար կարևոր նախապայման է եղունգների խնամքը, ձեռքերի մաքրությունը: Եղունգը սովորաբար վարդագույն է, որը պայմանավորված է նրա տակ գտնվող մազանոթների առկայությամբ: Եղունգներն աճում են շաբաթական մոտ 0,5 մմ: Ընդ որում` ամռանն աճն ավելի արագ է լինում, քան ձմռանը։ Ձեռքերի եղունգներն ավելի արագ են աճում, քան ոտքերինը: Դրա համար անհրաժեշտ է շաբաթը մեկ անգամ կտրել ձեռքերի, իսկ ամիսը երկու անգամ` ոտքերի եղունգները:

            4. Ի՞նչ ախտանիշներ են դրսևորվում մաշկի ցրտահարված տեղամասում:

            Տարբերում են ցրտահարու թյան չորս աստիճան: Ցրտահարության առաջին աստիճանի դեպքում սկզբում մաշկը կարմրում է, ապա գունատվում: Այդ դեպքում վնասված տեղամասին քսում են յուղ, կատարում են մերսում: Ցրտահարության երկրորդ աստիճանի դեպքում վնասված մաշկի վրա առաջանում են բշտիկներ, զարգանում է այտուց։ Այդ դեպքում կատարում են սպիրտով շփումներ, վնասված մասը ծածկում են վիրակապով և դիմում բժշկի: Ցրտահարության երրորդ և չորրորդ աստիճանների դեպքում ցրտահարված տեղամասը մեռուկանում է:

            «Առաջարկում եմ դիտել»․ Թողարկում #16

            Թողարկում #16

            Ողջույն, երկար դադարից հետո վերսկսվում են ֆիլմերի մասին թողարկումները։ Փորձել եմ այս ընթացքում շատ ֆիլմեր դիտել, որ կարողանամ կիսվել ձեր հետ դրանցով։ Դե ինչ, գնացինք։

            Այսօրվա ֆիլմի վերնագիրն է «Ջոջո ճագար»։

            Ֆիլմը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերի 18-ին։ Գլխավոր դերերում են Ռոման Գրիֆին Դևիսը, Թոմասին ՄաքՔենզին, Թայքա Վայթիթին, Սթիվեն Մերչանթը, Ալֆի Ալենը, Սեմ Ռոքուելը, Սքարլեթ Յոհանսոնը։ 

            Ֆիլմը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացի Ջոջո «Ճագար» Բեցլերի մասին է, ով փոխում է իր աշխարհայացքը, երբ հայտնաբերում է, որ իր միայնակ մայրը՝ Ռոզին, հրեա աղջկա է թաքցնում ձեղնահարկում։ Աղջկա անունն էր Էլզա։

            Ջոջոն սպառնում է նրան հանձնել գեստապոյին, սակայն Էլզան զգուշացնում է, որ մորը կսպանեն նրան թաքցնելու համար։ Նա համաձայնվում է նրան ապահով պահել, պայմանով, որ նա կբացահայտի իր «հրեական գաղտնիքները», որպեսզի նա կարողանա գիրք գրել դրա մասին։ Էլզան հորինում է պատմություններ հրեական ուժերի մասին, օրինակ՝ մտքեր կարդալը: 

            Բարկացած մոր վրա` հրեային թաքցնելու համար, Ջոջոն մորը մեղադրում է հայրենասեր լինելու մեջ։

            Ֆիլմի իրադարձությունները զարգանում են նրանով, որ իմանում են հրեա աղջկա թաքցնելու մասին։ Իսկ շարունակությունը կթողնեմ ձեզ, որպեսզի դիտեք։

            2020 թվականին «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակը։

            Դե ինչ, այսօրվա համար այսքանը։ Սպասեք նոր թողարկումների։

            Задания․ 27․04․2024

            ЗАДАНИЕ: Подобрать к словам из левого столбика (Петербург) синонимы (Москва).

            Парадная — подъезд

            Поребрик — бордюр

            Ларёк/киоск — палатка

            Бадлон — водолазка

            Шаверма — шаурма

            Булка — хлеб

            Скамейка — лавочка

            Резинка — ластик

            Пышка — пирожок

            Карточка — карта

            Паворёшка — половник

            ЗАДАНИЕ: Заменить неологизмы общеупотребительными словами или словосочетаниями.

            🧁 Капкейк — кекс

            😅 Рофлить — шутить

            😱 Крипово — жутко

            😡Хэйтер — неприязнь

            👨‍👩‍👧‍👦 Солд-аут — распроданный

            😔 Сорян — извини

            🙋‍♀ Тренинг — обучать

            👨‍💼 Амбассадор — представитель бренда

            👩‍💻Фейк — подделка

            👀 Чекать – проверять

            3. ЗАДАНИЕ:

            Отметьте фразеологизмы, значение которых определены неверно. Что данные фразеологизмы означают на самом деле?

            1. Без задних ног — очень крепко, беспробудно.

            2. В печёнках сидеть — отравлять жизнь

            3. Глаза разбегаются — когда человек видит перед собой огромное количество каких-либо вещей

            4. Держать в ежовых рукавицах — держать в строгом повиновении

            5. Ловить каждое слово — жадно слушать

            6. Мартышкин труд — ненужной работы

            5. Напиши значение профессионализма

            1. Окно. А окно у учителя — это незанятый урок

            2. Баранка. А баранка у шофёра- это руль

            3. Кастрюля. А у физика кастрюля-это ёмкость

            4. Камуфляж. А у мастера маникюра камуфляж- это ?

            5. Валежник. А валежник у врача- это палата с пациентами

            6. Репа. А репа у артистов- это голова

            7. Разбить пальцы. А разбить пальцы у артистки балета-это размять пуанты под ногу