Գործնական քերականություն

1. Ընդգծված դարձվածքները փոխարինի՛ր տեքստի ոճին հարմար հոմանիշ բառերով:

Մեր նախնիները երևի շատ դառը փորձերից համոզվել էին, որ ձուկ ուտելիս չի կարելի երկաթե դանակ գործածել: Այդ կանոնը արհամարող մարդիկ անկողին էին ընկնում ու նույնիսկ հոգին փչում: Հիմա արդեն հասկացել են, թե ինչից էր դա. երկաթը հեշտ քայքայվող սպիտակուցների հետ (ձկան մսի մեջ շատ կա) ռեակցիայի մեջ է մտնում, որի հետևանքով առաջանում է թունավոր նյութ:

Այսօր արդեն կենցաղում երկաթե դանակ չի օգտագործվում. Վաղուց ստեղծվել է չժանգոտվող պողպատը, որը կարելի է առանց մտավախությունների օգտագործել: Բայց գյուտն ուշացել էր. սովորույթուն էր դարձել: Հիմա ընդհանուր կարծիքն այն է, որ ձուկը դանակով ուտել չի կարելի:

2. Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բաղադրիչներից կազմված համապատասխան բաղադրյալ բառերով:

Մեր հանրապետության (հանուր, պետ, ություն) թռչնաշխարհի (թռչուն, աշխարհ) տարատեսակությունը (տար, տեսակ, ություն) պայմանավորված է նրանով, որ այստեղ գալիս են իրանական (Իրան, ական), Միջերկրական (մեջ, երկիր, ական) ծովի և կովկասյան (կովկաս, յան) թռչուններ: Դրանցից համընդհանուր (համ, ընդ, հանուր) ճանաչում (ճանաչ, ում) ունեն մարդու հարևանության (հարևան, ություն) ապրողները և նրանք, որոնց կենսակերպը (կենս, կերպ) առնչվում է մարդու տնտեսական (տուն, տես, ական) գործունեության հետ:

3. Տրված բառերի գործիական հոլովի ձևերով կազմի՛ր նախադասություններ:

Հայր, ծաղիկներ, բոլոր, ոչ մեկ, հասնել, հեռանալ:

Ես միշտ հպարտացել եմ իմ հորով։

Աղջիկը ծաղիկներով շատ էր հիանում։

Բոլորով հավաքվեցինք և որոշում կայացրինք։

Հասնելով անտառ՝ որոշեցինք արդեն ճաշել։

Հեռանալով իր հայրենիքից՝ կարոտ զգաց։

4. Տրված գոյականները չորս խմբի բաժանի՛ր ըստ կազմության:

Մայրցամաք, գոյություն, գետին, ողբերգություն, գազան, նախաճաշ, ցնցում, արտասահման, ճամփա, ուժ, զոհ, նավ, նավահանգիստ, նավակ, հայրենիք, վերադարձ, մայրաքաղաք, օտարամոլություն:

Պարզ — գետին, գազան, ճամփա, ուժ, զոհ, նավ

Բարդ — մայրցամաք, նավահանգիստ, մայրաքաղաք

Ածանցավոր — գոյություն, նախաճաշ, ցնցում, արտասահման, նավակ, հայրենիք, վերադարձ

Բարդ ածանցավոր — ողբերգություն, օտարամոլություն

5. Տրված գոյականներից նորերը կազմի՛ր` ուհի, ստան, ոց, ություն ածանցներով:

Հայ — հայուհի, Հայաստան, հայոց, հայություն

Դպիր — դպրոց, դպրություն

Այգի — այգեստան

Հնոց — հնություն

Բույր — բուրաստան

Ծառ — ծառաստան

Բժիշկ — բժշկուհի, բժշկություն

Պարսիկ — պարսկուհի, Պարսկաստան

6․ Ընդգծի՛ր ենթակաները, ստորոգյալները, որոշիչները։ Տեքստը փոխադրի՛ր իբրև զրույց:

Ո՞վ է հայտնագործել պաղպաղակը

Հայտնի է, որ Սիցիլիան նվաճած արաբները տասնմեկերորդ դարում մի հետաքրքիր ուտելիք էին պատրաստում. թռչունի ձվի պարունակությունը դատարկում էին, դատարկ կճեպի մեջ համեմված ջուր լցնում և մի գիշեր թողնում ձյան մեջ: Հին հռոմեացիները նույնպես ունեցել են իրենց սառն աղանդերը, հանում էին դեղձի միջուկը և փոխարենը` մեջը սառույցի կտորներ լցնում: Առաջնությունը սակայն հին չինացիներին է պատկանում: Նրանք հռոմեացիներից դեռ շատ առաջ, որպես սառն անուշեղեն, գործածել են ձյունը` լիմոնի, նարնջի կտորների ու նռան հատիկների հետ խառնած: Եվ ճիշտ են արել, դա շատ համով է:

Թողնել մեկնաբանություն