«Ուսումնական գարուն»․ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը»

1. Մի քանի նախադասությամբ պատմի՛ր սյուժեն:

Ստեղծագործությունը Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայի մասին է, ով ի տարբերություն մնացածի չի ապրում միայն կեր հայթայթելու և կռվելու համար։ Նրա համար կյանքը հետաքրքիր էր թռչելով, տարբեր թռչելու հնարքներ բացահայտելով։

Չնայած նրա, ճայն անում էր այն, ինչը որ նրան դուր է գալիս, ծնողները Ջոնաթանի դեմ էին դրան։ Երկար ժամանակ անց, երբ արդեն ոչ մեկ չէր հանդուրժում նրա այսպիսի պահվածքը, ճային դուրս են հանում երամից` օրենքները խախտելու պատճառով։

Ջոնաթանն այդքան չի նեղվում մենակությունից, ինչքան, որ իր եղբայրները չընդունեցին նրա նոր հայտնագործությունը։ Ի վերջո, Ջոնաթանը հայտնվում է մի այլ նոր երամում, որտեղ նրա թռչելու վարպետությունն ընդունում են, և սկսում նրա հետ պարապել։ Իսկ հետո ճայն հենց ինքն է սկսում վարժեցնել մնացածին` ունենալով աշակերտներ։ Ջոնաթանի լավագույն և հարազատ աշակերտն է Ֆլեթչերը, որը հետո շարունակում է ճայի աշխատանքը` սովորացնելով մնացածին թռիչքի մասին։

2. Ներկայացրո՛ւ հերոսներին և նրանց վարքագիծը:

Ջոնաթանն ինքնավստահ, ազատությություն սիրող և իր նպատակին հասնող կերպար էր։ Նրան կարծես միևնույն էր, թե ինչ կմտածեն այլ ճայերը։ Ճայը նպատակ էր դրել, որ բոլորը և ինքը նույնպես պետք է ազատ լինեն, և ի վերջո հասավ դրան։ Նրան հետաքրքրում էր թռչելու վարպետությունը, չնայած նրա երամի բոլոր ճայերը նրան անարգանք էին համարում, որովհետև մտածում էին բոլորը պետք է միայն կեր փնտրեին։ Նաև կնշեմ Ջոնաթանի ուժեղ կերպարը։ Նա ժխտեց այն փաստը, որ ճայերը ստեղծված են միայն ուտելու, կռվելու համար։ Ապացուցեց, որ եթե կա ցանկություն, կամքի ուժ, ապա բոլորս էլ կարող ենք ազատ լինել և անել այն, ինչ որ ցանկանում ենք։

Ստեղծագործության կեպարներից էր նաև Ֆլեթչերը։ Ֆլեթչերը սկզբում թույլ, անվստահ էր, բայց հանդիպելով Ջոնաթանին՝ փոխվեց։ Ջոնաթանը մեծ ազդեցություն ունեցավ Ֆլեթչերի վրա, նրա շնորհիվ ճայը սկսեց իրեն չթերագնահատել և վստահ լինել։ Ֆլեթչերի կերպարը ցույց է տալիս, որ բոլորս էլ կարող ենք լինել ուժեղ՝ հաղթահարելոց մեր վախերը։

3. Խոսի՛ր ստեղծագործոթյան ասելիքի մասին:

Կարծում եմ, ստեղծագործությունը ազատ և ուժեղ լինելու մասին է։ Գլխավոր երկու կերպարները՝ Ջոնաթանն ու Ֆլեթչերը ամբողջովին ցույց են տալիս իմաստը ստեղծագործության։

Ստեղծագործության ասելիքն էր, որ ինչքան էլ միանման, քննադատող հասարակության մեջ ապրենք, պետք է պայքարել լինել ազատ, այնպիսին, ինչպիսին ուզում ենք։

4. Խոսի՛ր ամենազարմանալի և անսպասելի հատվածների մասին:

Ինձ համար զարմանալի էր այն պահը, երբ Ջոնաթանը դեռ իր սկզբնական երամում էր, և նրա եղբայրները չընդունեցին իր թռիչքի վարպետությունը։ Ճիշտ է, այդ երամում բոլորը ստիպողաբար պետք է միայն ուտեին և կռվեին, բայց ինչո՞ւ չփորձեցին ընդունել նոր բան, և թողնել ազատ երամի թռչուններին։

5. Կիսվի՛ր ստեղծագործությունից ստացած տպավորություններով:

Ինձ դուր եկավ ստեղծագործության ասելիքը, միտքը, բայց ոչ նրա գրված ձևը։ Ես անդադար կարում էի, որ տեսնեմ, թե ինչ է հաջորդում ամեն մի տեսարանից հետո, բայց այն շատ երկար բնութագրությամբ էր գրված, հոգնեցուցիչ էր։

Ստեղծագործության ընթացքում հիացած եմ եղել Ջոնաթանի կերպարից։ Նա շատ ուժեղ էր, և իր նպատակին հասնող։ Իհարկե, նաև Ֆլեթչերն էլ իմ դուրը եկավ։ Ամենաշատը նրանից հավանեցի, թե ինչպես նա հաղթահարեց իր անվստահությունը, ի շնորհիվ Ջոնաթանի։

Հավանեցի ստեղծագործությունը, բայց ամենաշատը կերպարներին։ Այն պատմություններից էր, որտեղ կերպարներն առանց որևէ խոսք ասելու ընթերցողին հասկացնում են դրա իմաստը։

Թողնել մեկնաբանություն