Գրականությունը և արվեստը XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին

1․ Ի՞նչն էր բնորոշ 19-րդ երկրորդ կեսի և 20-րդ սկզբի գեղարվեստական գրականությանը։

Կյանքի ճշմարտացի պատկերումը դարձավ XIX դ. երկրորդ կեսի և XX դ. սկզբի գրողների ստեղծագործության նպատակը: Արդյունաբերական հասարակության մարդու ներաշխարհը՝ բարու և չարի, ստորի և հերոսականի, նեղ անձնականի և հասարակականի բախումներով, կազմեց դրա բովանդակությունը: «Կյանքը՝ ինչպես որ կա»․ ահա գրական նոր սերնդի հավատամքը:

2․ Նշե՛ք այս ժամանակաշրջանի գեղարվեստական խոսքի վարպետներին։

Այս դիտանկյունից հատկապես առանձնանում էին խոսքի ֆրանսիացի վարպետները՝ Է. Զոլան և Գի դը Մոպասանը: Ռուս գրականության մեջ մարդու, հասարակության պատմության հիմնախնդիրները գեղարվեստական կերպավորում են ստացել Ֆ. Դոստոևսկու և Լ. Տոլստոյի ստեղծագործություններում:

Նշանակալից էին անգլիական, ամերիկյան, գերմանական գրականությունների նվաճումները: Դրանք տարբեր դիտանկյուններից բացահայտում էին կյանքի լուսաստվերները՝ հումոր և երգիծանք (Բ. Շոու), գոյության պայքար և հերոսացում (Ջ. Լոնդոն), կենսական ինքնահաստատում և իմաստություն (Թ. Ման) և այլն:

3․ Արվեստի ի՞նչ նոր ճյուղ ձևավորվեց  19-րդ դարավերջին։

Խոշորագույն նվաճումներից մեկն էլ կինոարվեստի (կինեմատոգրաֆիա) ստեղծումն էր: 1895 թ. Լուի և Օգյուստ Լյումիեր եղբայրները Փարիզում առաջին անգամ ցուցադրեցին իրենց «շարժուն լուսանկարը»: Քչերն էին գիտակցում, որ կատարվել է դարակազմիկ հայտնագործություն:

4․ Ի՞նչ է իմպրեսիոնիզմը։ Նշե՛ք ականավոր նկարիչ իմպրեսիոնիստների։

Կերպարվեստի խոշորագույն առաջընթաց արձա նագրվեց Ֆրանսիայում: Մի խումբ երիտասարդ նկարիչներ հեռացան ավանդական գեղանկարչությունից: Իրենց կտավներում նրանք սկսեցին կարևորել իրերից ստացած անմիջական տպավորությունը (ֆրանսերեն՝ իմարեոն): Տպավորություն, որն արդյունք էր բնական լույսի և մարդկային հույզերի համադրության: Այդ նկարիչները կոչվեցին իմպրեսիոնիստներ` Կ. Պիսարո, Կ. Մոնե, Է. Դեգա, Օ. Ռենուար և այլք:

5․ Ի՞նչ զարգացում ունեցավ հայկական մշակույթը 19- րդ երկրորդ կեսին և 20-րդ սկզբին։

1860-1870-ական թթ. ձևավորվող հայ արհեստավարժ թատրոնը համաքայլ էր թարերական այս նվաճումներին: Թիֆլիսի և Կ. Պոլսի բեմերում ներկայացվում էին Վ. Շեքսպիրի, Հ. Իբսենի և այլոց արեղծագործությունները: Ասպարեզ իջան հայ խոշոր թատերագիրներ Ա. Շիրվանզադեն և Լ. Շանթը: Ի այլ նկան ականավոր դերասաններ Պ. Ադամյանը և Սիրանույշը: Երիրասարդ Վ. Փափազյանն իր դերասանական մկրտությունն արացել էր Ս. Բեռնարի թարանում։

Հայկական միջավայրում ի հայր եկավ նկարիչների մի համարելություն, որն օգտագործում էր ֆրանսիական նվաճումները՝ ազգային նոր գեղանկարչություն ստեղծելու համար՝ Հ. Այվազովսկի, Վ. Սուրենյանց, Մ. Սարյան։

Երաժշտության ասպարեզում ա հայկական միջավայրը համաքայլ էր եվրոպական նվաճումներին։ Տ. Չուխաճյանի «կշակ Բ» օպերայով (1868 թ.) սկզբնավորվեց ազգային օպերային սերը: Ա. Սպենդիարյանը արեղծեց հայկական սիմֆոնիկ երաժշրության առաջին նմուշները: Իսկ մեծն Կոմիտասը հայ ազգային երգը մշակեց գրագործելով եվրոպական երաժշտական արվեստի նվաճումները:

6․ Ներկայացրե՛ք արվեստի և տեխնիկայի բնագավառում կատարված նորությունները։

Արդյունաբերական հասարակության երկրորդ շրջափուլին բնորոշ էր քաղաքային կյանքի բուռն աճը։ Քաղաքների հատակագծումը վերածվեց արվեստի, որը նպատակ ուներ ստեղծելու մարդու կյանքի և գործունեության հարմարավետ միջավայր` հրաժարվելով ավելորդ ճոխություններից:

Սկսեցին կառուցվել երկնաքերներ (բազմահարկ շենքեր), արագընթաց ճանապարհներ, կամուրջներ: Ավտոմեքենան և մետրոպոլիտենը դարձան խոշոր քաղաքների անբաժանելի մասը: Դարաշրջանի խորհրդանիշը դարձավ Փարիզի Էյֆելյան աշտարակը (1889 թ.):

7․ Երաժշտության ո՞ր ճյուղերն էին զարգացած 19-րդ երկրորդ կեսին և 20-րդ սկզբին։

Զարգացան երաժշտական ազգային դպրոցները: խորացավ դրանց կապն ազգային ավանդույթների հետ: Սիմֆոնիկ երաժշտությունը հասավ մեծ բարձունքների: Դրան իրենց նպաստը բերեցին եվրոպական բոլոր ազգերի ներկայացուցիչները՝ ֆրանսիացի Կ. Դեբյուսին, նորվեգացի Է. Գրիգը, գերմանացի Յ. Բրամսը և այլք:

Վերելք էր ապրում օպերային արվեստը: Շարունակում էր ստեղծագործել իտալացի մեծագույն երգահան Ջ. Վերդին, որի «Աիդա» և «Ռիգոլետո» օպերաները համարվում են այդ ժանրի չգերազանցված նմուշներ։ Նույն չափանիշին համապատասխանում է նաև ֆրանսիացի Ժ. Րիզեի «Կարմեն» օպերան

Օպերային արվեստի անանց արժեքներ են սաեղծել գերմանացի Ռ. Վագները, իտալացի Ջ. Պուչինին, ռուս Պ. Չայկովսկին և այլք։

Թողնել մեկնաբանություն