Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգստթոն ճայը». Մաս երկրորդ

Իմ կարծիքով՝ ամենաիմաստալի հատվածները երկրորդ մասից

Արդեն հաջորդ օրերին Ջոնաթանը հասկացավ, որ թռիչքի համար այստեղ նույնքան շատ բան կար սովորելու, որքան ինքը սովորել էր իր ողջ անցած կյանքի ընթացքում։ Տարբերությունն այն էր, որ ճայերն այստեղ իր նման էին մտածում։ Նրանցից յուրաքանչյուրի համար ամենաէականը կյանքում կատարելության հասնելու ձգտումն էր, աշխարհում ամեն ինչից շատ նրանք թռչել էին սիրում։ Նրանք բոլորն էլ զարմանալի թռչուններ էին, որ ամեն օր, ամեն ժամ մարզումներ էին անում, փորձում նորանոր թռիչքաձեւեր։

***

Մտքի արագությամբ թռչել՝ նշանակում է լինել ցանկացած տեղում,— ասաց նա,— դու առաջին հերթին պետք է սկսես սովորել հասկանալ, որ արդեն հասել ես։

***

Չիանգի ասելով բանի էությունն այն էր, որ Ջոնաթանը պիտի դադարեր դիտել իրեն որպես քառասուներկու մանտաչափ տեւերի բացվածք եւ նախապես տրված հնարավորություններ ունեցող սահմանափակ կարողություններով օժտված մարմնի գերի։ Էությունն այն բանի գիտակցումն էր, որ իր իսկական ես֊ը այնպես բացարձակորեն, ինչպես անվերջ թիվը, միաժամանակ ապրում է տարածության ու ժամանակի ցանկացած կետում։

***

«Իհարկե, դա ճշմարիտ է, իմ հնարավորություններն անսահման են, ես կատարյալ ճայ եմ»

***

․․․միշտ էլ ստացվում է, երբ գիտես, թե ինչ ես անում։

***

Ինձ համար միեւնուն է, թե ինչ կմտածեն նրանք։ Ես նրանց ցույց կտամ, թե ինչ է թռիչքը։ Ես իսկական օրինախախտ կլինեմ, եթե նրանք այդպես են ցանկանում։ Բայց նրանք դեռ շատ կզղջան սրա համար»։

***

Քեզ վտացելով՝ մյուս ճայերը միայն իրենց են վնասել, մի օր նրանք կհասկանան դա, մի օր կտեսնեն այն, ինչ դու ես տեսնում։ Ներիր նրանց եւ փորձիր հասկանալ։

***

Թողնել մեկնաբանություն