Տրդատ Առաջինի գահակալումը և Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև III դարի սկիզբը

Առաջադրանք 1

Տրդատ Առաջինի գահակալումը

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի

Հռանդեայի ճակատամարտի հետևանքները:

Հռանեդայի ճակատամարտի պատճառով ըստ Հռոմի և Պարթևստանի պայմանավորվածության` Հայաստանում գահակալում էր միայն այն անձնավորությունը, ով ստանում էր երկու կողմերի համաձայնությունը։ Երբ խախտվում էր այդ պայմանավորվածությունը, Հայաստանը դառնում էր թեժ պայքարի թատերաբեմ:

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Տրդատի թագադրման պատմությունը

Աղբյուրը՝ Հայոց պատմություն/էջ 118-122/Տրդատ Առաջին

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև III դարի սկիզբը

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Վաղարշապատի մասին հետաքրիր տեղեկություններ

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին:

Վաղարշ II–ին հաջորդում է որդին՝ Խոսրով I-ը (198–215 թթ.): Նա հոր մահվան վրեժը լուծելու նպատակով հայոց զորքով արշավում է նույն լեռնական ցեղերի դեմ և ջախջախում նրանց: Հռոմեական կայսրը, որոշելով կայսրությանը ենթարկել Հայաստանը, խաբեությամբ Ասորիք է հրավիրում Խոսրով 1–ին, ձերբակալում և ուղարկում Հռոմ: Հայաստանում գահակալած Խոսրովի որդու՝ Տրդատ II–ի (216–252 թթ.) գլխավորությամբ հայերը ջախջախում և երկրից վտարում են հռոմեական զորքը: Այդ ընթացքում Հռոմում բանտարկության մեջ մահացել էր Խոսրով I-ը: Հայ–հռոմեական հարաբերությունները բարելավելու նպատակով Հռոմի նոր կայսրը թագ է ուղարկում Տրդատ II–ին:

Աղբյուրները՝ Հայոց պատմություն, /էջ 123-125/

Տրդատի թագադրման պատմությունը

Ներոն կայսրը ճիգեր էր գործադրում փրկել Հռոմի հեղինակությունը: Նա որոշում է շարունակել պատերազմը։ Երբ Վաղարշի պատվիրակությունը ժամանում է Հռոմ, կայսրը հայտնում է, որ կճանաչի Տրդատի գահակալությունը, եթե նա անձամբ գա իր տերության մայրաքաղաք և թագը ստանա իրենից։

Հռանդեայի պայմանագրի համաձայն` 65 թ. Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Ուղևորության ծախսերը հոգում էր կայսերական գանձարանը: Հասնելով Նեապոլիս (Նեապոլ) քաղաքը և ներկայանալով Ներոնին` Տրդատը հրաժարվում է իր վրայից հանել սուրը: Դա կայսերական պալատում ընդունված արարողակարգի խախտում էր, սակայն Տրդատն իրեն պահում է որպես հաղթանակած կողմ: 

Տրդատն ու Ներոնը այդտեղից միասին ժամանում են Հռոմ: Կայսրության մայրաքաղաքում մեծ հանդիսավորությամբ Տրդատը թագադրվում է։ Ներոնը Տրդատին ճանաչում է Հայաստանի թագավոր և նրան մեծ գումար ու արհեստավորներ տրամադրում՝ Կորբուլոնի կողմից ավերված Արտաշատը վերականգնելու համար։

Տրդատ I-ը 66 թ. վերադառնում է Հայաստան։ Նրա գահակալության տարիներին (66–88 թթ.) Հայաստանի ներքին և արտաքին վիճակը կայունանում է: Արտաշատ մայրաքաղաքի վերականգնման հետ մեկտեղ Տրդատ I-ը կառուցապատում է Գառնու հինավուրց ամրոցն՝ իր շինություններով և Արեգակին նվիրված տաճարով։

Հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի

Հայ–պարթևական դաշնակից ուժերով Տրդատ Արշակունին 54 թ. կրկին փորձում է գահակալել Արտաշատում: Սակայն անհրաժեշտ էր հաղթահարել Հռոմի դիմադրությունը: Ներոն կայսեր (54-68 թթ.) հրամանով Արևելք է գալիս զորավար Կորբուլոնը: Նրա լեգեոնները Մեծ Հայք են ներխուժում և ճամբար խփում Բարձր Հայքի Կարնո դաշտում: Այսպես սկսվում է տասը տարի տևած պատերազմը հռոմեական և հայ–պարթևական ուժերի միջև։ 

Այդ ժամանակ Վաղարշը զբաղված էր Պարթևստանի արևելքում, ուստի Տրդատը հռոմեական բանակին դիմակայում էր հայկական ուժերի օգնությամբ։ Սակայն ուժերն անհավասար էին։ Կորբուլոնի զորքը, ավեր սփռելով, շարժվում է դեպի Արտաշատ: Տրդատը փոքրաթիվ ջոկատով ստիպված հեռանում է Ատրպատական: 

Կորբուլոնը 58 թ. գրավում է Արտաշատը, ավերում այն և շարժվում դեպի Տիգրանակերտ: Ճանապարհին հռոմեական լեգեոնները հանդիպում են հայկական ուժերի համառ դիմադրությանը: Սակայն նրանց ի վերջո հաջողվում է գրավել Տիգրանակերտը:

Վաղարշ I-ը, մեծաքանակ զորքով մտնելով Հայաստան, պաշարում է Տիգրանակերտը: Կորբուլոնը ստիպված զինադադար է խնդրում: Վաղարշը դադարեցնում է Տիգրանակերտի պաշարումը` պայմանով, որ Տրդատին Հայոց թագավոր ճանաչելու առաջարկով դեսպանություն ուղարկվի Հռոմ: Սակայն Ներոն կայսրը չի համաձայնում Վաղարշի առաջարկին և 61 թ. Հայաստան է ուղարկում հռոմեական նոր զորք՝ Պերոս զորավարի հրամանատարությամբ: Պետոսը սպառնում էր Հայաստանում հաստատել հռոմեական կարգեր և ժողովրդին հարկման ենթարկել: Այսպիսի սպառնալիքներ լսելով` հայերն ավելի են ուժեղացնում իրենց աջակցությունը Տրդատին: 

62 թ. գարնանը Արածանիի ափին` Հռանդեա վայրում, տեղի ունեցած ճակատամարտում Պետոսի լեգեոնները պարտություն են կրում Վաղարշի ու Տրդատի գլխավորած հայ–պարթևական ուժերից։ Հռոմեական զինվորներն, ի նշան պարտության, ծնկաչոք անցնում են հայ–պար- թևական զորքի նիզակների` «լծի» տակով: Դա մեծագույն խայտառակություն էր հռոմեական անպարտելի համարվող բանակի համար:

Գործնական քերականություն

1. Տեքստը պատմի՛ր՝ 

ա) ռեստորանում աշխատող ամստերդամցի դպրոցականի անունից

Ես աշխատում եմ Ամստերդամի մանկական ռեստորանում, որտեղ միայն երեխաներն են աշխատում և հաճախորդներն էլ են միայն երեխաներ։ Բայց ես աշխատում եմ միայն շաբաթ և կիրակի օրեր, որովհետև միայն այդ օրերը դպրոցականները դպրոց չեն գնում։

բ) ռեստորանի հաճախորդ դպրոցականի անունից

Մի անգամ ես գնացի մանկական ռեստորան, որտեղ միայն երեխաներն են աշխատում և հաճախորդներն էլ են միայն երեխաներ։ Այնտեղ ես գնում եմ միայն շաբաթ և կիրակի օրերը, որովհետև միայն այդ օրերը դպրոցականները չեն գնում դպրոց։

գ) քո անունից (վերաբերմունք արտահայտելով)

Իմ կարծիքով՝ մանկական ռեստորանը շատ լավ բան է։ Դպրոցականները կարողանում են գումար վաստակել, և նաև ծանոթանում են այլ երեխաների հետ, որովհետև այնտեղ հաճախորդներն էլ են երեխաներ։ Բայց նրանք աշխատում են միայն շաբաթ և կիրակի, որովհետև մնացած օրերին նրանք դպրոց են գնում։ Բայց նաև դրա պատճառով երեխանները հոգնում են։ Մի խոսքով այն իր համ վատ, համ էլ լավ կողմերն ունի։

Ամստերդամն աշխարհի միակ քաղաքն է երևի, որտեղ մանկական ռեստորան կա: Ռեստորանում միայն երեխաներն են աշխատում, և հաճախորդներն էլ միայն երեխաներ են. ո՛չ մի մեծահասակ: Այդ ռեստորանն աշխատում է միայն շաբաթ և կիրակի օրերին, որովհետև այնտեղ աշխատող երեխաները մյուս օրերին դպրոց են գնում:

2. Տեքստը կարդա´ և փոխադրի´ր նկարագրված բույսի մոտ պատահաբար հայտնված մի թռչնակի անունից: Տեքստը փոքրիկ պատմվածքի վերածիր՝ նկարագրելով թռչնակին, նրա խոհերը, անհանգստությունները, զարմանքը, երկխոսությունները ծաղկի հետ և այլն:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Պարագվայում մի բույս կա, որր կարող է հազալ ու փռշտալ: Բավական է, որ բույսի տերևներին մի քիչ փոշի նստի, և  տերևը նախ գունաթափվում է, ապա՝ կարմրում, հետո սկսում է ցնցվել և փռշտոց  հիշեցնող ձայներ հանել: Եթե փոշին շատ է լինում, բույսը հազից ասես խեղդվում է, և ձայնը մի քանի քայլ հեռվում հազիվ է  լսվում: Ի վերջո, նրա բոլոր ծակոտիներից մանր շիթերով ջուր է դուրս ցայտում, որն այնքան է թրջում տերևները, մինչև որ փոշուց մաքրվում են:

Մի օր այդ բույսին մի թռչուն է տեսնում, և որոշում է օգնել նրան։ Նա երկար մտածելուց հետո հասկանում է, որ նրան երևի ջուր է պակասում։ Նա բույսին իր կտուցով բռնում է, և մի գետի մոտ է տանում։ Բույսը շատ երկար է մնում ջրի մեջ, երևի խեղճին իրոքից պակասում էր ջուրը, և նա շատ էր ծարավացել։ Բույսը շնորհակալություն է հայտնում թռչնակին և թռչնակն ասում է, որ նա իրեն ամեն օր կբերի ջուր խմելու, որպեսզի նա այլևս կարելի է ասել չհիվանդանա։ Եվ այսպես բույսն ու թռչնակը սկսեցին շփվել և թռչնակը առ այսօր բույսին օգնում է։

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ (դասարանում)

1) Կատարե՛ք գործողությունները.

ա) 2 3/4 + (-7/9) + 11/18 + (-5/6) = 1 3/4

բ) (-1 3/5) — (-1 7/10) + (-4 11/20) — (4 7/15) = -8 11/12

2) Իրար հաջորդող ո՞ր բնական թվերի միջև է գտնվում կոտորակը.

ա) մեծ է 2-ից փոքր է 3-ից

բ) մեծ է 14-ից փոքր է 15-ից

գ) մեծ է 4-ից փոքր է 5-ից

դ) մեծ է 1-ից փոքր է 2-ից

3) Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը 25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլորխաղերի քանակին)։

35/24 և 25/12

35/24 < 50/24

Պատասխան` երկրորդ թենիսիստի արդյունքն ավելի լավն է։

Առաջադրանքներ (տանը)

4) Գտնվո՞ւմ են արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.

ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3)

Ոչ

բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)

Ոչ

5) Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչյուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։

1) 45 + 30 = 75

2) 100 — 75 = 25

3) 45 x 20 = 900

4) 900 : 25 = 36

5) 30 x 20 = 600

6) 600 : 25 = 24

Պատասխան՝ 36 դեղձենի, 24 ծիրանենի, 20 խնձորենի։

6) Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞ մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։

1) 42 — 33 = 10

2) 10 : 2 = 5

3) 3 x 5 = 15

4) 33 — 15 = 18

5) 18 : 2 = 9

Պատասխան՝ 5 և 9։

Լրացուցիչ առաջադրանքներ

7)* Ծանոթանանք երեք երիտասարդների՝ Գևորգին, Կարինեին և Կորյունին։ Նրանցից մեկը հաշվապահ է, մեկը՝ գյուղատնտես, մյուսը՝ բժիշկ։ Պահանջվում է որոշել ամեն մեկի մասնագիտությունը, եթե հայտնի է, որ Գևորգը գյուղատնտես չէ, իսկ բժիշկը փեսացու ունի։

Պատասխան՝ Գևորգը հաշվապահ է, Կորյունը գյուղատնտես, Կարինեն բժիշկ։

8) (Ֆլեշմոբ) Գնացքը հաստատուն արագությամբ շարժվելով 2 օրում անցավ 2720կմ ճանապարհ։ Առաջին օրը նա ճանապարհի վրա ծախսեց 20 ժամ, իսկ երկրորդ օրը՝ 6 ժամով պակաս, քան առաջին օրը։ Գնացքը որքա՞ն ճանապարհ  անցավ առաջին օրը։

1) 20 — 6 = 12

2) 20 + 12 = 32

3) 2720 : 32 = 85

4) 85 x 20 = 1700

Պատասխան՝ 1700կմ։

9) (Ֆլեշմոբ) Աննան, երբ  իր մոտ եղած կոնֆետները  որոշեց  հավասարապես տեղավորել   8  տուփում, նկատեց, որ  2 կոնֆետ ավելանում է։ Նա տուփերի քանակը ավելացրեց 4-ով ու կրկին փորձեց հավասարապես տեղավորել  եղած տուփերում,  սակայն նկատեց, որ այդ դեպքում ևս ավելանում է 2 կոնֆետ։  Ամենաքիչը  քանի՞  կոնֆետ կարող էր ունենալ  Աննան, եթե հայտնի է, որ նրա ունեցած կոնֆետների քանակը երկնիշ թիվ է։

Պատասխան՝ 26։

10) (Ֆլեշմոբ) Քառակուսու մակերեսը  36 է։  5 այդպիսի քառակուսիներ  իրար  կողք դասավորելով ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան  պարագիծը։

1) 36 ։ 6 = 6

2) 6 x 5 = 30

3) 2 x (30 + 6) = 72

Պատասխան՝ 72։