Խաղային և առօրյա խնդիրներ, նրանց լուծման հաշվեկանոններ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Տրված է բավիղի հատակագիծը։ Գտե՛ք ելքը՝ ներկելով բավիղի բոլոր փակուղիները։

2) Առնվազն քանի՞ կշռումով կարելի է գտնել կեղծ մետաղադրամը 28 մետաղադրամների մեջ:

28 ։ 2 = 14

Պատասխան՝ 14 կշռումով։

3) Գրե՛ք երեք այնպիսի կոտորակ, որոնք աստղանիշի փոխարեն գրելու դեպքում կստացվի ճիշտ անհավասարություն.

5/5 > 2/5

2/4 < 7/4

1/2 < 2/2 < 2

Առաջադրանքներ (տանը)

4) Գտե՛ք բավիղից դուրս գալու ճանապարհը.

5) Առնվազն քանի՞ կշռումով կարելի է գտնել կեղծ մետաղադրամը 73 մետաղադրամների մեջ։

73 : 2 = 36,5

Պատասխան՝ 36 կշռումով։

6) Ցո՛ւյց տվեք, որ 1 կշռումով անհնար է գտնել կեղծ մետաղադրամը 4 մետաղադրամների մեջ։

4 մետաղադրամներից 2-ը կկշռեմ, կտեսնեմ, որ կեղծ մետաղադրամ չկա, հաջորդ քայլով կկշռեմ մնացած 2-ը և կտեսնեմ, որն է կեղծ, որը չէ: Սացվեց 2 կշռում:

7) Խաղացողներից որի՞ համար են հետևյալ դիրքերը նպաստավոր.

Առաջինում X-ով խաղացողի համար նպաստավոր չէ

Երկրորդում X-ով խաղացողի համար նպաստավոր չէ

Երրորդում O-ով խաղացողի համար նպաստավոր է

Պատմության առարկայի ուսումնական տարվա ամփոփում

Ուսումնական տարվա ամփոփում

«Պատմությում» առարկա

Մեկ տարի ուսումնասիրելուց հետո մի քանի նախադասությամբ ներկայացրու՝ ինչու ենք ուսումնասիրում «Պատմություն» առարկան:

1. Ինչ անուններով է հայտի համահայկական առաջին թագավորությունը:  Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Համահայկական առաջին թագավորությունը Վանի թագավորությունն էր, որը հայտնի էր նաև Ուրարտու, Բիայնիլի, Նաիրի անուններով։ Նրա հզոր արքաններն էին Սարդուրի I-նը, Իշպուինին, Մենուան և Արգիշտի I-նը։

2. Ք.Ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը: Ով է նրա հիմնադիր արքան, ով է նրա անվանադիր արքան:Ինչպես է բնութագրել Տիգրան Երվանդյանին Մովսես Խորենացին:

Ք.ա. VII դարի վերջին ձևավորվեց երկրորդ համահայկական թագավորությունը Երվանդունիների թագավորությունը, որի հիմնադիր արքան Պարույր Սկայորդի, իսկ անվանադիր` Երվանդ Սակավակյաց։ Ըստ Մովսես Խորենացու` Տիգրանը Հայկից և Արամից հետո ամենաուժեղն է։

3. Ք.Ա. II դարում  Հայաստանում  հաստատվում է նոր թագավորական հարստություն:  Որ արքայատոհմի մասին է խոսքը: Թվարկիր նրա հզոր արքաներին, ինչով են նրանք հայտնի, քո կարծիքով որն է դրա անկման գլխավոր պատճառները:

Ք.ա. II դարում Հայաստանում հաստատվում է Արտաշեսյանների թագավորությունը։ Նրա հզոր արքաններն էին Արտաշես I-նը, Արտավազդ I-նը և Տիգրան II-ը։

4. Ներկայացրու «Մշակույթ» հասկացությունը:

Հայկական մշակույթը հայ ժողովրդի ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է։ Այն ներառում է գիտությունը, արվեստը, արհեստը և, առհասարակ, մարդու կողմից ստեղծած ամեն ինչ։

5. Հնագույն շրջանից մշակույթի ինչ նմուշներ են մեզ հասել: Ում շնորհիվ է  մեզ հասել հայկական առասպելների մեծ մասը; Ներկայացրու առասպելներից ամենադուր եկածը:

Նյութական վկայություններից են մեզ հասել եկեղեցիները, խաչքարերը, քանդակները, գրքերը։

Հոգևոր վկայություններից են մեզ հասել կրոնը, պարը, երաժշտությունը։

Մովսես Խորենացու շնորհիվ են հասնել մեզ հայկական առասպելների մեծ մասը։ Իմ սիրելի առասպելը Տորք Անգեղն է։

Համաշխարհային պատմությունից ներկայացրու, հիմնավորիր քո ամենադուր եկած թեման:

Համաշխարհային պատմությունից իմ ամենադուր եկած թեման Հին Հռոմի թեման էր։

Մի քանի նախադասությամբ ներկայացրու այս ուսումնական տարվա ընթացքում

• ամենադուր եկած թեման

Արտաշեսյանների թագավորությունը և Հին Հռոմը

• քո նոր բացահայտումները

Բացահայտեցի Հայաստանի մասին ծատ տեղեկություններ` թագավորների, թագավորությունների մասին, հայկական առասպելների մասին։

• ինչ թեմաներ կցանկանայիր ուսումնասիրել

Կցանկանայի ավելի շատ ուսումնասիրել հայկական թագավորությունները։

Ստորև ներկայացրու թվարկված ամիսների հաշվետու ամփոփումները:

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

Նոյեմբեր

Դեկտեմբեր

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

10 բալանոց գնահատման սանդղաակով գնահատիր այս տարվա քո աշխատանքը:

Ես իմ այս տարվա աշխատանքս կգնահատեմ 9։

«Պատմություն» առարկայի դասավանդման, թեմաների հետ կապված ինչ առաջարկություններ ունես:

Ես առաջարկներ չունեմ, ոովհետև մեր դասերը շատ հետաքրքիր են անցնում՝ հետաքրքիր քննարկումներ ենք անում, նյութեր և տեսանյութեր ենք նայում այդ թեմայով։