Ում նվիրեմ իմ փոքրիկ սիրտը

Ես իմ փոքրիկ սիրտը կնվիրեմ իմ ծնողներին, որովհետև նրանք ինձ համար ամենակարևոր և թանկ մարդիկ են։ Նրանք են ինձ սովորացնում ամեն ինչ՝ սկսած հարգելուց և բարի լինելուց։ Նրանք միշտ պատրաստ են ինձ օգնել նույնիսկ ամենադժվար պահերին, և ես նույնպես։ Ծնողներիցս հետո իմ սիրտը կնվիրեմ իմ բոլոր հարազատ մարդկանց, որովհետև նրանք նույնպես են ինձ օգնում և կան բաներ սովորացնում։ Բայց ես ավելի շատ տարածք կնվիրեմ իմ ծնողներին, որովհետև նրանք ամենակարևորն են ինձ համար։ Բայց դե իհարկե ես տարիների ընթացքում կվերանայեմ իմ սիրտը, տեսնելու համար, թե ում կարելի է հանել և ում կարելի է տեղ տալ։

Վերջից լուծվող խնդիրներ

1. Եթե անհայտ թիվը կրկնապատկենք և նրան գումարենք 11 ապա կստանանք 49: Գտի՛ր անհայտ թիվը։

1) 49 — 11 = 38
2) 38 ։ 2 = 19

Պատասխան` 19։

2. Եթե անհայտ թիվը եռապատկենք և նրան գումարենք 24 ապա կստանանք 120: Գտի՛ր անհայտ թիվը:

1) 120 — 24 = 96
2) 96 ։ 3 = 32

Պատասխան` 32։

3. Եթե թվի եռապատիկը փոքրացնենք 15-ով ,ապա կստանանք 66: Գտի՛ր անհայտ թիվը։

1) 66 + 15 = 81
2) 81 ։ 3 = 27

Պատասխան` 27։

4. Եթե անհայտ թվին ավելացնենք 23 և արդյունքը եռապատկենք, կստանանք 250-ից 34-ով փոքր թիվ։

1) 250 — 34 = 216
2) 216 ։ 3 = 72
3) 72 — 23 = 49

Պատասխան` 49։

5. Երկու թվերից մեկը 4 անգամ փոքր է մյուսից։ Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը115 է։

X + 4x = 115
5x = 115
X = 23
4x = 92

Պատասխան` 23 և 92։

Առաջադրանքներ (տանը)

6. Երկու բնական թվերի գումարը 31 է, իսկ տարբերությունը՝ 5: Գտեք  այդ թվերը։

31 — x — x = 5
31 — 5 = 2x
26 = 2x
X = 13
31 — 13 = 18

Պատասխան` 13 և 18

7. Եթե մտապահած թիվը մեծացնենք 20 անգամ , իսկ ստացածը՝ 20-ով, ապա կստանանք 340։ Ո՞րն է այդ թիվը։

1) 340 — 20 = 320
2) 320 ։ 20 = 16

Պատասխան` 16։

8. Եթե մտապահած թիվը 5 անգամ մեծացնեմ, արդյունքին 125 ավելացնեմ և ստացվածը 6-ի բաժանեմ, 115 կստացվի։ Ինչ թիվ եմ մտապահել։

1) 115 × 6 = 690
2) 690 — 125 = 565
2) 565 ։ 5 = 113

Պատասխան` 113։

9. Եթե անհայտ թվին նույն թիվն ավելացնենք , 36-ից 70 անգամ մեծ թիվ կստացվի։ Այդ ո՞ր թիվն է։

2520 ։ 2 = 1260

Պատասխան` 1260։

10. Եթե անհայտ թվին նրա կրկնապատիկն ավելացնենք, կստանանք 4575։ Ո՞րն է այդ անհայտ թիվը։

4575 ։ 3 = 1525

Պատասխան` 1525։

11. Գյուղացին իր ունեցած կարտոֆիլի կեսն ու էլի 2 պարկ վաճառեց, որից հետո նրա մնաց 3 պարկ կարտոֆիլ։ Քանի՞ պարկ կարտոֆիլ ուներ գյուղացին։

1) 2 + 3 = 5
2) 5 × 2 = 10

Պատասխան` 10։

12. Վաճառականն այսօր իր ունեցած խնձորի կեսը վաճառեց առաջին գնորդին, իսկ երկրորդ գնորդին վաճառեց մնացածի կեսը, երրորդին՝ մնացածի կեսն ու էլի 5 կգ խնձոր։ Քանի՞ կգ խնձոր վաճառեց այսօր:

1) 5 × 2 = 10
2) 10 × 2 = 20
3) 20 × 2 = 40

Պատասխան` 6,5։

13. Ծաղկաթմբում կա 7 սպիտակ և 8 կարմիր տարբեր ծաղիկներ: Քանի՞ եղանակով է հնարավորպոկել 3 ծաղիկ այնպես, որ բոլորը նույն գույնի չլինեն:

1) 7 × 8 × 7  = 392
2) 7 × 6 × 8 = 336
3) 392 + 336 = 728

Պատասխան` 728 եղանակով։

Լրացուցիչ առաջադրանքներ

14. 9 սմ շառավիղ ունեցող քանի՞ գնդակ կտեղավորվի խորանարդաձև տուփում, որի կողը 108 սմ է:

1) 108 × 108 × 108 = 1259712
2) 9 × 2 = 18
3) 18 × 18 × 18 = 5832
4) 1259712 : 5832 = 216

Պատասխան՝ 216:

15. Հետևյալ պնդումներից որո՞նք են ճիշտ.

ա) Շրջանի տրամագիծն անցնում է նրա կենտրոնով։
բ) Շրջանի տրամագծի երկարությունը  միշտ զույգ թիվ է։
դ) Կենտ թվի և զույգ թվի արտադրյալը կենտ թիվ է։

(Խնդիր ֆլեշմոբից)

16. Ամենամեծ միանիշ թվին քանի՞ անգամ պետք է գումարել ամենամեծ երկնիշ թիվը, որպեսզի ստանանք ամենամեծ եռանիշ թիվը:

Պատասխան՝ 10 անգամ։

17. Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգվածները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 7։ Որքա՞ն կապար և որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը, եթե նրա զանգվածը 3600 գ է։

1) 2 + 7 = 9
2) 3600 : 9 = 400
3) 400 × 2 = 800
4) 400 × 7 = 2800

Պատասխան՝ 800գ կապար, 2800գ երկաթ

18. Երկու բանվոր, միասին աշխատելով, կարող են աշխատանքը կատարել 12 օրում։ Քանի՞ օրում նրանցից առաջինը միայնակ կկատարի այդ աշխատանքը, եթե երկրորդն այն կատարում է 18 օրում։

1/12 — 1/18 = 1/36

Պատասխան՝ 36 օրում:

Բջջի կառուցվածքը

Որո՞նք են բջջի հիմնական կառուցվածքային մասերը։

Բջջի հիմնական կառուցվածքային մասերն են բջջաթաղանթը, պլազմային թաղանթը, ցիտոպլազման

Ի՞նչ նշանակություն ունի բջջաթաղանթը։

Բջջաթաղանթը կատարում է պաշտպանական դեր։ Նրա միջով բջիջ են ներթափանցում ջրում լուծված որոշակի նյութեր, և հեռացվում են բջջի համար ոչ պիտանի նյութերը։

Ո՞րտեղ է գտնվում բջջահյութը և ինչ է այն պարունակում։

Համարյա բոլոր բուսական բջիջներում ավ երևում են բջջահյութով լցված խոռոչներ՝ վակուոլներ: Բջջահյութը հեղուկ է` ջրի մեջ լուծված շաքարով և զանազան այլ նյութերով: Օրինակ՝ կիտրոնի բջջահյութում պարունակվում է կիտրոնաթթու։ Բջջահյութ շատ կա հասուն պտուղների բջիջներում և բույսերի հյութալի օրգաններում:

Ի՞նչ գույնի պլաստիդներ կան բուսական բջջում։

Բուսական բջիջներին բնորոշ են հատուկ օրգանոիդներ` պլաստիդներ: Բույսերի տերևներում կան կանաչ պլաստիդներ, որոնք տերևներին կանաչ գույն են տալիս: Գազարի բջիջներում պարունակվում են նարնջագույն պլաստիդներ, հասունացած պտուղներում՝ կարմիր, դեղին պլաստիդներ։ Բույսի անգույն մասերում` արմատներում, պալարներում, պարունակվում են անգույն պլաստիդներ: