Թվական անուն. թվականի տեսակները

Առաջադրանքներ

1. Գտի՛ր թվականները և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականներն ու բայերը ի՞նչ թվով են գործածվում:

Մգեցվածը թվականն է, թեք գրվածը՝ գոյականը, իսկ ընդգծվածը՝ բայը։

Գտածոն յոթանասուն միլիոն տարվա հնություն ուներ: (եզակի)

Միայն տասը ամիս հետո տուփը կարելի է բացել: (եզակի)

Փոքրիկ հովիվը երեսուն–երեսունհինգ գառ էր պահում: Մի օր երեքը գայլի բաժին  դարձավ: (եզակի)

Հիսուներկու շենքից տասներեքը կառուցվել է: (եզակի)

Տասներկու օր մնաց քարանձավում, մինչև որ անձավի մուտքը բացվեց: (եզակի)

Միայն մի քաղաքում Բոմբեյում, մարդիկ յոթանասուն լեզվով ու բարբառով են խոսում: (բայը հոգնակի, մնացածը՝ եզակի)

2. Թվականները գտի՛ր և պարզի՛ր, թե դրանց հետ գոյականները ո՞ր դեպքում են հոգնակի թվով գործածվում:

Մգեցվածը թվականն է, թեք գրվածը՝ գոյականը։

Միջոցառմանը հարյուր իննսունվեց երեխա մասնակցեց: (եզակի)

Մասնակից հարյուր իննսունվեց երեխանները նույն երգը երգեցին: (հոգնակի)

Երբեմն, սառնամանիքների ժամանակ, երկնքում երկու կամ երեք արև է երևում: (եզակի)

Մի անգամ, 1868թ. ապրիլի իննին, ուրալյան երկնքում միաժամանակ ութ արև երևաց: Մեկն իսկական էր, մնացած յոթ արևները կեղծ էին: (արևները հոգնակի, մնացածը՝ եզակի)

3. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

Աշխարհում մոտ հազար երեք հարյուր ժողովուրդ ժողովուրդ) կա: Այդ հազարերեք հարյուր ժողովուրդները (ժողովուրդ) խոսում են մոտ երեք հազար լեզվով: Կան լեզուներ, որոնցով տարբեր ժողովուրդներ են խոսում: Օրինակ, Անգլիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրալիայի, Նոր Զելանդիայի քաղաքացիները հիմնականում անգլերեն են խոսում, Լատինական Ամերիկայի բնակչության մեծ մասը, բացառությամբ բրազիլացիների, իսպաներեն է խոսում: Սակայն ավելի հաճախ հակառակն է լինում. մի երկրի ժողովուրդը մի քանի լեզուներով (լեզու) է խոսում:  Սուդանում, օրինակ, հարյուր տասնյոթ լեզու է գործածվում (գործածվել): Կոնգոյում հինգ հարյուր լեզու (լեզու) կա: Դաղստանում մոտ մեկ միլիոն մարդ է բնակվում (բնակվել), և այդտեղի մեկ միլիոն բնակիչները խոսում են (խոսել) ավելի քան վաթսուն լեզվով:

4. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն՝ դնելով պահանջված թվով:

1940 թվականից ԱՄՆ-ում գրանցվել է հազար ութ հարյուր քսանչորս հրդեհ (հրդեհ): Ամեն տարի կրակը ոչնչացնում է իննից տասը միլիոնմ հեկտար (հեկտար) անտառ (անտառ): Մեկ տարում այրված փայտանյութի արժեքը կազմում է համարյա հիսուն միլիոն դոլար (դոլար):

Աշխարի ամենամեծ պատկերասրահը Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժն է: Այնտեղ արվեստի  ավելի քան երեք միլիոն ստեղծագործություն (ստեղծագործություն) է ցուցադրվել (ցուցադրել): Այդ թանգարանի բոլոր երեք հարյուր քսաներկու դահլիճները (դահլիճ) նայելու համար մարդ շուրջ քսանհինգ կիլոմետր (կիլոմետր) ճամապարհ է անցնում: