25 հետաքրքիր փաստեր աշխարհի մասին

1. Գետաձիու քրտինքը կարմիր է, և դա պայմանավորված է կիզիչ արևից պաշտպանվածությունից։

2. Պանոֆոբիա — վախ ամեն ինչից (ցանկացած փոփոխություն, իրադարձություն կամ գործողություն):

3. Ութոտնուկի ձագը ծնվում է լու միջատի չափի:

4. Մոլորակի բոլոր համակարգչային հաքերների մոտ 80%-ը կապված է սեփականատիրոջ գաղտնաբառի հետ։

5. Ռեկորդակիր հավը կարողացել է թռչել 13 վայրկյան անընդմեջ։

6. Մարդը միջինում 5 տարի է ծախսում սննդի վրա ողջ կյանքի ընթացքում։

7. Միլիարդատերերի մեծ մասն ապրում է Մոսկվայում։

8. Անծանոթ գործերով զբաղվելը ուղեղը զարգացնելու լավագույն միջոցն է: Ուղեղը զարգացնելու միջոց է նաև նրանց հետ շփվելը, ովքեր խելքով գերազանցում են ձեզ:

9. Գերմանիայում գործում է տղամարդկանց համար նախատեսված մանկապարտեզ։

10. Փոքր երեխան կարող է լողալ կապույտ կետի երակների միջով։

11. 1979 թվականին Փենսիլվանիայում երկու երեխաներին անսովոր անուններ են տվել՝ Պեպսի և Կոլա:

12. Զոմբիների համաշխարհային օրը համարվում է հոկտեմբերի 8-ը:

13. Մեծ Բրիտանիայում ուսուցչին աշխատանքից ազատել են երեխաներին հոգեկան վնասվածք պատճառելու համար։ Նա ասաց, որ Ձմեռ պապը հորինված կերպար է։

14. 10 հոգուց 2-ը թաքուն կրծում է եղունգները։

15. «Սոցիալական մեդիայի կախվածությունը» հոգեբանների կողմից բացահայտված նոր հոգեկան խանգարում է:

16. Ծովախեցգետինն օվկիանոսի ամենաաղմկոտ բնակիչն է։

17. Արևի լույսը գալիս է մոտ 8 րոպե ուշացումով։ Պարզվում է, որ եթե արևը պայթի, մենք դրա մասին կիմանանք միայն 8 րոպե հետո։

18. Սիրտը փռշտալու ժամանակ կարճ ժամանակով կանգ է առնում։

19. Եթե խաղողը դնեք միկրոալիքային վառարանում, այն կպայթի:

20. Օձերը կարող են ձմեռել 3 տարի։

21. Ծուլությունը կարող է ժառանգաբար փոխանցվել։

22. Ֆենգ Շույնն ի սկզբանե եղել է գերեզմանները զարդարելու արվեստ:

23. Եթե առնետն ընկնի հինգերորդ հարկից, նրան ոչինչ չի պատահի։

24. Ակտիվ ծխողը միջինը կորցնում է կյանքի 22 տարին։

25. Յուրաքանչյուր կով իր նախիրից ունի լավագույն ընկեր: Եթե ինչ-ինչ պատճառներով կովերից մեկը չմտնի նախիր, «ընկերն» անհանգստանալու է։

Թարգմանության աղբյուրը՝ այստեղ

Grammar: present simple vs present continuous

Hometask:ex.4/a,b,c,page 20

4. a Look at the examples. Then circle the correct words in sentences.

1. We always wear/We’re always wearing a uniform to school.

2. Paula wears/Paula’s wearing a black jeans today.

3. Come inside! It’s rains/It’s raining.

4. It rains/It’s raining a lot in February.

5. Dad cooks/Dad’s cooking at the moment.

6. My mother cooks/My mother’s cooking lunch every Sunday.

7. Steve’s terrible! He never listens/He’s never listening to the teacher.

4. b We use different time expressions with the two tenses. Complete the lists with the time expressions in the box.

At the moment, usually, every weekend, this afternoon, never, right now, today, every evening, this week, twice a year

Present simplePresent continuous
Every dayNow
AlwaysThis morning
UsuallyAt the moment
Every weekendThis afternoon
NeverRight now
Every evening
Twice a year
Today
This week

4. c Complete the sentences. Use the present simple ot present continuous form of the verbs.

1. Sarah usually walks, but today she‘s going by bike.

2. We have geography lessons twice a week. We‘re learning about volcanoes at the moment.

3. Julia‘s surfing the net this afternoon. She wants to find some information for a project.

4. I know his face, but I don’t remember his name.

5. We don’t dance tonight, because we don’t like the music.

6. What does this word mean? I don’t understand it.

Նար-Դոսի «Նա» մասի առաջադրանքներ

1. Բացատրի՛ր հետևյալ բառերը՝ անհուն, ականակիտ, անբռնազբոսիկ, սիրակեզ, ընկղմվել, գոթական, անանց, պարուրել, տրուբադուր, հրացայտ, անձեռակերտ, ծնրադրել:

Անհուն — հատակ չունեցող, անհատակ, չափազանց խոր

Ականակիտ — վճիտ, հստակ, մաքուր

Անբռնազբոսիկ — ոչ բռնազբոսիկ, բնական

Սիրակեզ — սիրուց կիզված՝ վառված, տոչորված, սիրավառ

Ընկղմվել — խոր տեղում տեղավորվել, մխրճվել

Գոթական — գոթերին հատուկ՝ վերաբերող

Անանց — չանցնող, չվերջացող, անվախճան

Պարուրել — պատել, ծածկել

Տրուբադուր — թափառող բանաստեղծ, երաժիշտ

Հրացայտ — հուր, կրակ ցայտող

Անձեռակերտ — ոչ ձեռագործ, ձեռքով չշինված

Ծնրադրել — աղոթքի, աղերսանքի համար ծունկի գալ, չոքել

2. Բացատրի՛ր արտահայտությունները՝

Ա. ամբողջ էությամբ լսողություն դարձած

Ուշադիր լսել

Բ. սրտի լարերի վրա են նվագում

Մարդու զգացմունքների հետ խաղալ

Գ. սքանչացման արցունքը գոհարի պես խաղում էր նրա աչքերի մեջ 

Ուրախության արցունքները փայլում էին նրա աչքերի մեջ

3. Վերլուծի’ր հետևյալ հատվածը.

— Ես շատ հպարտ եմ, սինյորինա։

— Իմ անունը Ջուլիետտա է։

— Ես հպարտ եմ, սիրուն Ջուլիետտա։

— Մենք չենք խլի քո հպարտությունը, Անտոնիո։

— Կխլեք․ երբ ինձ մի կտոր հաց տաք։

Ջուլիետան մի դրամ նետեց նրա ոտքերի առջև և բարկացած հեռացավ պատուհանից։ Բայց իսկույն էլ նորից մոտեցավ պատուհանին։

Վերլուծություն

Կարծում եմ՝ Անտոնիոն շատ ազնիվ և հպարտ մարդ էր և կարիք չուներ այլ մարդկանց օգնությունը, դրա համար էլ չընդունեց Ջուլիետայի առաջարկը։

7. Ջուլիետային.

Ա․ մեղադրի’ր (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Ջուլիետային մեղադրում եմ նրա համար, որ նա Անտոնիոյին թողեց, իսկ հետո երկար տարիներ անց նրա հայտնի երաժիշտ դառնալու համար նորից ուզեց վերադառնալ նրա մոտ։ Եթե նա իրոք սիրում էր Անտոնիոյին, նա կարող էր դեմ գնալ իր հոր ասածին և նրա հետ լիներ։

Բ․ արդարացրո’ւ  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Շատ չեմ կարող արդարացնել նրան։ Միայն այն բանով, որ նրան իր հայրն էր ասել, որ նա չի կարող լինել երաժիշտի հետ, բայց մեկ է, նա կարող էր դեմ գնալ հորը։

Գ․ բնութագրի’ր  (ամենաքիչը՝ 4-5 նախադասությամբ)

Աղջիկը գեղեցիկ և բարի էր, բայց վածկոտ էր ու խիզախ չէր, որ չկարողացավ իր հայրիկին բացատրել, որ նա իրոք սիրում էր Անտոնիոյին։ Նա չէր կարողանում հասկանել իր զգացմունքները, դրա համար էլ բաժանվեց Անտոնիոյից։

8. Բնութագրի՛ր Անտոնիոյին:

Անտոնիոն հպարտ ու ազնիվ էր, քանի որ չէր ուզում այլ մարդկանց օգնությունը։

9. Մեկ բառով բնութագրի՛ր նրան:

Բարի, հպարտ, ազնիվ։

10. Ո՞ւմ կամ ի՞նչն ես համարում Անտոնիոյի և Ջուլիետայի բաժանման պատճառը:

Նրանց բաժանվելու պատճառը Ջուլիետայի հայրն էր, ով չէր հասկանում, որ կապ չունի մարդը քեզնից բարձր է, թե ոչ, կարևորն այն է, որ նա իրոք լավ ու բարի մարդ լինի՝ Անտոնիոյի նման։ Ինչ-որ տեղում մեղադրում եմ նաև Ջուլիետային, եթե նա իրոք սիրում էր Անտոնիոյին, նա կարող էր դեմ գնալ իր հոր ասածին և նրա հետ լիներ։