Եղիշե Չարենց․ «Հայրենիքում»

Եղիշե Չարենցի «Հայրենիքում» բանաստեղծությունը անգիր սովորել, կատարել բանաստեղծության տակ գտնվող առաջադրանքները:

Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն —
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Առաջադրանքներ

1. Կապույտով նշված բառերը բաղադրիչների (մասերի) բաժանել (այսպեսաստղային — աստղ + ային, ածանցավոր բառ):

Ձյունապատ — ձյուն + ա + պատ, բարդ բառ

Մանկական — մանուկ + ական, ածանցավոր բառ

Աստղային — աստղ + ային, ածանցավոր բառ

Անհուն — ան + հուն, ածանցավոր բառ

Ձյունոտ — ձյուն + ոտ, ածանցավոր բառ

Իրիկնամուտ — իրիկուն + ա + մուտ, բարդ բառ

2. Կարմիրով գրված բառերը բացատրել։

Աչեր — աչքեր

Մրմունջ — մեղմ ձայն

Անուրջ — երազ, տեսիլք

3. Բանաստեղծության միջից դուրս գրել 5 գոյական (ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր), 5 ածական (ինչպիսի՞), 5 բայ (ի՞նչ անել, ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց․․․)։

ԳոյականԱծականԲայ
ԼեռՁյունապատԼսում էի
ԼիճԿապույտՆայում էի
ԵրկինքՄանկականԶարթնում էր
ԵրազԹափանցիկԿանչում էր
ԳիշերԱստղայինԾածկում էր

Թողնել մեկնաբանություն