Եղիշե Չարենց

Ըստ աղբյուրի` Չարենցը մտորելով իր համար գրական կեղծանուն ստեղծելու մասին, հնչյունային և տեղաշարժային փոփոխությունների է ենթարկել ռուս գրող Պուշկինի «Անչար» ստեղծագործությունը, արդյունքում ստացվել է Չարենց:

Իսկ իր անվան մասին խոսելիս, Չարենցն ասել է, որ իրենց քաղաքում այդ թվականներին մի բժիշկ կար, որի տան ցուցափեղկի վրա գրված էր՝ Բժիշկ Չարենց: Շատ յուրօրինակ համարելով այս անունը, այն ժամանակ դեռ Եղիշե Սողոմոնյանը իրեն կոչում է Չարենց՝ Եղիշե Չարենց: Իհարկե` Չարենց անվան մասին ամենահավաստի աղբյուրը, համարվում է հենց բանաստեղծի պատմածը, ինչպես նշվեց վերը։

Ավելի ուշ Չարենց անվան մասին բանաստեղծը տվել է այսպիսի բացատրություն` «Ես իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անունն եմ տվել»: Աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, իսկ պոետը որոշել էր հակառակն անել, և արեց: 1921-ից հետո արդեն Չարենցը դարձել է Եղիշեի պաշտոնական ազգանունը: