«Անբախտ վաճառականները» բալլադ

1. Կարդալ «Անբախտ վաճառականները» բալլադը:

2. Բլոգում 5-6 նախադասությամբ գրավոր պատմել բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

Մի անգամ Ճայն ու Չղջիկը որոշեցին վաճառական դառնան, բայց փող չունեին։ Նրանք գնացին Փշի մոտ և պարտքով փող վերցրին։ Չղջիկը մնաց ու տնպահ դառավ, իսկ Ճայը բոլոր փողերն առավ, նստեց նավն ու գնաց Մըսր, Չինումաչին, Ֆարս, Հնդկաստան, Արաբիա, փողերն էլ ծախսեց` էլ թանկագին քիրմանի շալ, էլ մարգարիտ, զմրուխտ ու լալ։ Լիքը թանկ բաներով լցրեց նավն ու վերադարձավ։ Ճայն ուրախ-ուրախ հետ էր գալիս, մեկ էլ սարսափելի մրրիկ ելավ, տանելով իր հետ նավն ու ամբողջ ապրանքը։ Ճայը մնաց մերկ, ի՞նչ սրտով նա գա տուն, գա ի՞նչ ասի պարտքատերին։ Չղջիկը սպասում էր Ճային, բայց Ճայը չկար ու չկար։ Եկավ պարտքը տալու ժամանակը, բայց դեռ Ճայը չէր եկել։ Փուշը ուզում էր իր փողը, իսկ խեղճ Չղջիկը չգիտեր՝ ինչ աներ։ Փուշն այնքան զայրացավ, որ հայհոյեց Ճային ու Չղջիկին։ Չղջիկը լսելով Փշի հայհոյանքը և տեսնելով, որ Ճայը չի գալիս` փախավ։ Իսկ երբ Ճայը հետ եկավ, նույնպես չգտավ Չղջիկին, որովհետև Չղջիկը փախել էր։

3. Բլոգում ստեղծել բալլադի բառարանը:

Ահա հղումը

4. Ի՞նչ սովորեցրեց բալլադը:

Այս բալլադը ինձ սովորեցրեց, որ միշտ պետք է լինել ընկերոջ հետ և ամեն կատարած արարքից առաջ մտածել, հետո անել։

5. Բալլադից դուրս գրել 10 գոյական, 5 ածական, 5 բայ: Գոյական, ածական, բայ խոսքի մասերին ծանոթանալ-վերհիշել այստեղ:

ԳոյականԱծականԲայ
ՉղջիկԹանկագինԴառնանք
ՃայԱռատԵկան
ՎաճառականՈւրախԴառավ
ՓողՍարսափելիԱռավ
ՄուրհակԽեղճՆստեց
Մարգարիտ
Զմրուխտ
Նավ
Մրրիկ
Ապրանք

6. Բալլադից դուրս գրել 5 հատուկ, 5 հասարակ գոյականներ։

Հատուկ գոյականՀասարակ գոյական
ՄըսրՆավ
ՉինումաչինՓող
ՖարսՄուրհակ
ՀնդկաստանԱպրանք
ԱրաբստանՎաճառական

Թողնել մեկնաբանություն