Քամի: Քամու տեսակները

1. Ի՞նչ է քամին: Ինչպե՞ս է առաջանում:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և  առաջա­նում է քամի:

2. Քամու ի՞նչ տեսակներ գիտեք: Որո՞նք են բնորոշ Հայաստանի տարածքին:

Տարբերում են քամու հետևյալ տեսակները՝ բրիզներ, լեռնահովտային քամիներ, մուսսոններ, պասսատներ: Հայաստանի տարածքին է բնորոշ Լեռնահովտային քամիները։

3. Ինչո՞վ են բրիզները տարբերվում մուսսոններից:

Ի տարբե­րություն բրիզների՝ մուսսոններն ընդգրկում են ընդարձակ տա­րածքներ մայրցամաքների և օվկիանոսների միջև:

4. Ինչո՞ւ պասսատները չեն փոխում իրենց ուղղությունը:

Պասսատներն արևադարձային լայնություններից դե­պի հասարակած փչող քամիներն են, որոնք իրենց ուղղությունը երբեք չեն փոխում: Պատճառն այն է, որ արևադարձային լայնություննե­րում մթնոլորտային ճնշումն ամբողջ տարվա ընթացքում միշտ բարձր է, իսկ հասարակածային լայնություններում՝ միշտ ցածր:

Թողնել մեկնաբանություն