Հայոց լեզու. 04.03.2021

1. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրել։

Ո՞վ եկավ։

Դասընկերս եկավ։

Հորեղբայրս եկավ։

Զարմիկս եկավ։

Ի՞նչը քաղցրացավ։

Թեյը քաղցրացավ։

Սուրճը քաղցրացավ։

Տատը ի՞նչ է անում։

Իլիկ է մանում։

Ճաշ է եփում։

Գիրք է կարդում։

Գիրքը ի՞նչ է լինում։

Գիրքը վաճառվում է։

Գիրքը գնվում է։

Ինչպիսի՞ շնիկ է։

Սև շնիկ է։

Փոքրիկ շնիկ է։

Ինչպե՞ս գտավ։

Պատահաբար գտավ։

Բավականին շուտ գտավ։

Ե՞րբ եկավ։

Հինգ րոպե առաջ եկավ։

Երեկ եկավ։

2. Յուրաքանչյուր հարցին պատասխանող մի քանի բառ գրել։

Ի՞նչը վերջացավ։

Ալյուրը վերջացավ։

Ֆիլմը վերջացավ։

Ո՞վ մտավ։

Փոստատարը մտավ։

Տատիկը մտավ։

Տղան ի՞նչ արեց։

Դաս արեց։

Ջուր խմեց։

Անձրևը ի՞նչ եղավ։

Անձրևն դադարեց։

Անձրևը հորդացավ։

Ինչպիսի՞ դաս էր։

Երկար դաս էր։

Հետաքրքիր դաս էր։

Ո՞ր զգեստն է հագին։

Կանաչ զգեստն է հագին։

Նոր գնած զգեստն է հագին։

Ինչպե՞ս մոտեցավ։

Ջերմ մոտեցավ։

Բարևելով մոտեցավ։

Ե՞րբ կգամ։

Վաղը կգամ։

Մի ժամից կգամ։

Ինչքա՞ն հետաքրքիր է։

Շատ հետաքրքիր է։

3. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրել։

Ա. անտառ, աղջիկ, մարդ, մեքենա, քամի։

Բ. խշշում է, խաղում է, կանգնում է, սլացավ, դադարեց։

Ա խմբի բառերը գոյականներ են, իսկ Բ խմբի բառերը` բայեր։

4. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրել։

Ա. պար, երգ, կանչ, հարց, կապ։

Բ. պարում է, երգում է, կանչում է, հարցրել է, կապում է։

Ա խմբի բառերը պատասխանում են ի՞նչ հարցին, իսկ Բ խմբի բառերը` ի՞նչ է անում։

5. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտնել (ի՞նչ են ցույց տալիս, ի՞նչ հարցերի են պատասխանում)։ Բ խմբի բառերի ինչ անուն կարելի է տալ։

Ա. Տղա, թանաք, խրճիթ, արգելք, բաժակ, բանալի, տատիկ, ուսուցչուհի, թռչուն, հեղեղ, դերձակ։

Բ. Հնձում ենք, խաղում էինք, լուսավորում ես, կտցահարեց, վազում էիք, թակում եմ, հեղեղել է, խառնվում են, շփոթվեցի, բացել եք։

Ա խմբի բառերը ցույց են տալիս գոյական, և պատասխանում ի՞նչ և ո՞վ հարցերին,իսկ Բ խմբի բառերը բայեր են և պատասխանում ի՞նչ ենք անում, ի՞նչ էինք անում, ի՞նչ ես անում, ի՞նչ արեց, ի՞նչ էիք անում, ի՞նչ եմ անում, ի՞նչ է անում, ի՞նչ են անում, ի՞նչ արեցի, ի՞նչ եք անում հարցերին։

6. Տրված բառախմբերում պակասող բառերն ավելացնել, որ դառնան նախադասություններ։

Բակում մի երիտասարդ սրինգ էր նվագում։

Երեխան քարերի մեջ ինչ-որ բան էր փնտրում։

Մի մարդ մութ գիշերով ձոր էր իջել։

Անձրևը անընդհատ գալիս էր։

Արևի առաջին շողերի հետ քաղաքն աղմուկով լցվեց։

Թողնել մեկնաբանություն