Քիմիա. 12.04.2024

1. Ո՞ր շարքում են թվարկված միայն նյութեր.

1. ալմաստ, գրաֆիտ, մատիտ

2. սոդա, շաքար, կերակրի աղ

3. ջուր, փայտ, տախտակ

4. պղինձ, երկաթ, մեխ

2. Ո՞ր ֆիզիկական հատկություններն են բնութագրական կալիումի
պերմանգանատին (KMnO4):

ա) Ջրում լուծվող, պինդ բյուրեղային նյութ է
բ) Սպիտակ հոտավետ նյութ է
գ) Ունի մետաղական փայլ, ջրում չի լուծվում դ) Մանուշակագույն բյուրեղներ են

Ընտրել ճիշտ պատասխանների շարքը.

1.ա
2. գ
3. ա, դ
4. բ, գ

3. Ո՞ր պատասխանում է խոսվում թթվածին տարրի մասին.

1. թթվածինը մտնում է ջրի բաղադրության մեջ
2. թթվածինը մտնում է օդի բաղադրության մեջ
3. թթվածինը լուծվում է ջրի մեջ
4. թթվածինը անհրաժեշտ է շնչառության համար

4. Քանի՞ բարդ նյութ կա հետևյալ շարքում` ալմաստ, շաքար, ջուր, ազոտ, գրաֆիտ, կարբին, աղաթթու, կալցիումի կարբոնատ, կերակրի աղ, երկաթ, ոսկի.

1. 5
2. 4
3. 6
4. 7

5. Հեղուկ օդը թորելիս սկզբում ո՞ր գազը կհեռանա.

1. ազոտը
2. թթվածինը
3. ածխաթթու գազ
4. արգոնը

6. Ո՞ր տարրը ունի 1s22s22p4 էլեկտրոնային բանաձևը.

1. սիլիցիումը
2. թթվածինը
3. ածխածինը
4. ծծումբը

7. I-Br-Cl-F շարքում ինչպե՞ս են փոխվում ոչ մետաղական հատկությունները.

1.ուժեղանում են
2. թուլանում են
3. չեն փոխվում
4. փոխվում են պարբերականորեն

8. Շարքերից որու՞մ են տարրերը դասավորված ըստ մետաղական հատկությունների թուլացման.

1. As, Ca, Ge, Se
2. Ge, As, Ca, Se
3. Ca, Ge, As, Se
4. Se, As, Ge, Ca

9. Ատոմի էլեկտրոնային բարձրագույն օքսիդի բանաձևն է 1s22s22p3: Ո՞րոնք են այդ տարրի ջրածնային միացության և բանաձևերը.

1. H2S և SO2
2. NH3 և N2O5
3. PH3 և P2O5
4. CH4 և CO2

10. Որքա՞ն է պրոտոնների գումարային թիվը ազոտի(II) օքսիդի մոլեկուլում.

1. 16
2. 14
3. 15
4. 30

11. Որքա՞ն է 6 և 180 իզոտոպների միջուկներում պրոտոնների ընդհանուր գումարը.

1. 16
2. 17
3. 18
4. 19

12. Որքա՞ն են պրոտոնների և նեյտրոնների քանակները 7 կարգաթվով և 14 զանգվածային թվով քիմիական տարրի ատոմում.

1. 8 և 6
2. 7 և 17
3. 6 և 8
4. 7 և 14

Թողնել մեկնաբանություն