Ինքնաստուգում

  1. Կարդալ տեքստը, լրացնել բաց թողած տառերը:

Վաղուց, շատ վաղուց մի մարդ էր ապրում: Նա աշխարհի ամենաբարի մարդն էր: Հենց լույսը բացվում էր, վերցնում էր իր սրինգն ու շրջում գյուղից գյուղ, քաղաքից քաղաք: Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր  վշտացածներին, բժշկում հիվանդներին: Երբ լսում էին նրա նվագը, թշնամիները հաշտվում էին, խոսում սիրո և եղբայրության մասին:
Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով: Հանկարծ շատ մոտիկից լսվեց գայլերի ոռնոցը, մի քիչ հետո խավարի մեջ պսպղացին նրանց աչքերը: Մարդը մի պահ քարացավ, բայց իսկույն սթափվեց, ձեռքն առավ սրինգն ու սկսեց նվագել: Հնչեց կախարդական մեղեդին, և գայլերը նստեցին գետնին, գլուխները դրեցին առջևի թաթերի վրա ու կարծես քարացան:

2. Բնութագրել այս պատմության մարդուն՝ պատմելով նրա կատարած գործերի մասին:

Այս պատմության մարդը շատ բարի էր և լավություն էր անում բոլորին։

3. Մարդն ինչպե՞ս փրկվեց գայլերից:

Մարդը գայլերից փրկվեց իր սրինգի նվագի շնորհիվ։

4. Վերնագրել տեքստը:

Բարի մարդն ու կախարդական սրինգի նվագը

5. Կազմել նոր բառեր աշխարհճանապարհ բառերով:

Աշխարհ — աշխարհագրություն, աշխարհահռչակ

Ճանապարհ — ճանապարհորդ, ճանապարհորդել

6. Դուրս գրել ընդգծված բառերը՝ դիմացը գրելով, թե յուրաքանչյուրն ինչ խոսքի մաս է:

Ամենաբարի — ածական

Սրինգ — գոյական

Նա — դերանուն

Քաղցր — ածական

Մխիթարում էր — բայ

Մարդ — գոյական

Անտառ — գոյական

Սթափվեց — բայ

Կախարդական — ածական

7. Համառոտել նախադասությունը՝

Նա իր սրինգի քաղցր մեղեդիներով մխիթարում էր վշտացածներին:

Նա մխիթարում էր։

8. Գտնել տրված նախադասության ենթական և ստորոգյալը՝

Մի անգամ ուշ գիշերով մարդը տուն էր վերադառնում անտառի միջով:

Ենթակա — մարդը

Ստորոգյալ — վերադառնում էր

9. Հետևյալ բառերի հոմանիշները գրել` մխիթարել, պսպղալ, թշնամի:

Մխիթարել — հուսադրել, քաջալերել

Պսպղալ — փայլել, շողալ

Թշնամի — ոսոխ, հակարակորդ

10. Տրված թվերը գրել բառերով՝ 2099, 37, 45, 766, 84:

2099 — երկու հազար իննսունինը

37 — երեսունյոթ

45 — քառասունհինգ

766 — յոթ հարյուր վաթսունվեց

84 — ութսունչորս

Թողնել մեկնաբանություն