Առավոտը տիեզերքում. Ստեղծագործական աշխատանք

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում, անունը` Արև։ Նա նարնջագույն մազեր ուներ, ինչպես արևը։ Արևը շատ էր սիրում լուսաբացը, որովհետև առավոտյան արևը շատ էր գերում Արևին։ Նա միշտ երազում էր առավոտը տեսնել տիեզերքից, որ արևին ավելի մոտիկից տեսնի, զգա նրա ջերմությունը։ Բայց ամեն անգամ, երբ հիշում էր իր երազանքի մասին` տխրում էր, որովհետև գիտեր, որ տիեզերքում չէր կարող հայտնվել։ Տիեզերքում լսել էին Արևի երազանքի մասին և որոշել էին կատարել այն։

Մի գիշեր, երբ Արևը քնած էր, հայտնվեց տիեզերքում։ Նրա ուրախությանը չափ չկար։ Արևը մի ամբողջ գիշեր արթուն է մնացել, որ տեսնի առավոտը տիեզերքից։ Երկար սպասելուց հետո եկավ առավոտը։ Նա հանդիպեց արևին, ասաց նրան, թե Երկրում ինչքան շատ են սիրում իրեն, ուշադրությամբ նայում էր, թե ինչպիսին է արևը մոտիկից։ Նրա աչքերը փայլեցին, բայց այդ ժամանակ արևն արդեն հայտնվեց իր տանը։ Արևը երբեք չի մոռանա այդ հրաշալի առավոտը։

Իմ կարծիքով` առավոտի խորհրդանիշը արևն է, որովհետև առավոտյան, երբ արևը դուրս է գալիս և ժպտում բոլորիս, մեր օրը լցվում է բարությամբ, ջերմությամբ, բարձր տրամադրությամբ, բարի լույսով, հույսով… ու անվերջ կարելի է թվարկել։

Թողնել մեկնաբանություն