Հողը և կենդանի օրգանիզմները

1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:

Հողում շատ են կենդանիները: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը:

2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է: Հողի շերտը պարունակում է տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս։

3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:

Հողի վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որը հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

4. Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:

Հողում կան տարբեր կենդանիների և բույսերի մնացորդներ

5. Ի՞նչ են պարարտանյութերը:

Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

6. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:

Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Թողնել մեկնաբանություն