Հայոց լեզու. Թվական

1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն
արտահայտել մեկ բառով։ Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:


Երեք տասնյակ — երեսուն
Չորս տասնյակ — քառասուն
Հինգ տասնյակ — հիսուն
Վեց տասնյակ — վաթսուն
Յոթ տասնյակ — յոթանասուն
Ութ տասնյակ — ութսուն
Ինը տասնյակ — իննսուն

2. Զննել տրված բառաշարքերը և փորձել պարզել, թե բաղադրյալ
թվականներից որոնք կից (միասին) գրություն ունեն, և որոնք հարաղիր (առանձին):


Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը, յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:

Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց
հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր
հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

Ա խմբի թվականները գրվում են միասին, իսկ Բ խմբինը` առանձին։


3. Տրված թվականները գրել բառերով:

65 — վաթսունհինգ

48 — քառասունութ

107 — հարյուր յոթ

93 — իննսուներեք

6087 — վեց հազար ութսունյոթ

4321 — չորս հազար երեք հարյուր քսանմեկ

786 — յոթ հարյուր ութսունվեց

4. Փակագծում տրված թվականներն այնպես գրել, որ պատասխանեն ոչ թե քանի՞, այլ ո՞ր կամ ո՞րերորդ հարցին։

(Sասն) օր է, որ բակ չեմ իջել։ — Տասներորդ օրն է, որ բակ չեմ իջել։

(Երեք) դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։ — Երրորդ դասարանցի քույրիկս երկու տարով փոքր է ինձնից։

Երկիր թռչող յուրաքանչյուր (երկու) նավն ինձ հյուրեր է բերում: — Երկիր թռչող յուրաքանչյուր երկրորդ նավն ինձ հյուրեր է բերում:

Խաղի (երեսունհինգ) րոպեում եղբայրս գոլ խփեց: — Խաղի երեսունհինգերորդ րոպեում եղբայրս գոլ խփեց։

Մեկից սկսած յուրաքանչյուր (տասներկու) թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի: — Մեկից սկսած յուրաքանչյուր տասներկուերորդ թիվն առանց մնացորդի կբաժանվի տասներկուսի:

Յուրաքանչյուր (չորս) ամսվա (քսանութ) օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն: — Յուրաքանչյուր չորրորդ ամսվա քսանութերորդ օրը նվիրում էր աշխատանքային սեղանն ու պահարանը կարգի բերելուն:

Կյանքի (ութսուներկու) տարում որոշեց հեծանիվ քշել: — Կյանքի ութսուներկուերորդ տարում որոշեց հեծանիվ քշել:

Արդեն (տասնվեց) դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում: — Արդեն տասնվեցերորդ դարում գեղասահքի սիրահարներ կային Հոլանդիայում:

Իմ (մեկ) գործը քեզ սիրով օգնելն է։ — Իմ առաջին գործը քեզ սիրով օգնելն է։

Թողնել մեկնաբանություն