Ստեղծագործական աշխատանք. Հյուսիսի Կախարդական այգին

Հյուսիսային դպրոցը մի անջրդի և ամայի տարածք էր, ոչ մի ծաղիկ ու ծառ չկար։ Մի օր Հյուսիսի մարդիկ հավաքվեցին և որոշեցին ծաղկեցնել տարածքը։ Նրանցից մեկն ասաց, որ միայն Հազարան հավքը կարող է ծաղկեցնել տարածքը։ Մարդիկ խմբերի բաժանվեցին և գնացին Հազարան հավքին գտնելու։ Մի խումբը գնաց Կապույտ աշխարհի ճանապարհով, մյուս խումբը` Կարմիր աշխարհի։ Անցնում են օրեր, ոչ մեկ չի գտնում Հազարան հավքին։ Որոշ ժամանակ անց բոլորը տխուր ու անհույս վերադարձան Հյուսիս։ Պատմեցին իրենց անցածի ու տեսածի մասին և համոզվեցին, որ Հազարան հավքին անհնար է գտնել։ Այդ պահին մի իմաստուն ծերունի անցնելիս է լինում և լսում հավաքվածներին, մոտենում և հարցնում է, թե ինչով կարող է օգտակար լինել։ Իմաստուն ծերունին խնդրեց, որ վաղվանից բոլորը գան իրենց երեխաներով։ Այդպես էլ արեցին, ամեն օր բարի մարդկանց քանակը գնալով շատանում էր, զգացվում էր նաև սիրով կատարած աշխատանքը, որը արվում էր ընկերասիրության, կամեցողության, հույսի, անկեղծության շնորհիվ։ Այդպես անցնում էին բոլոր օրերը։ Տարածքը գնալով կյանք ստացավ, կանաչապատվեց, ծաղկեց, մեծացավ, այնքան մեծացավ, որ իր սրտում պահում, փայփայում ու սիրով ընդունում է բոլոր երեխաներին, նաև մեծերին։ Եվ այդ օրվանից այդ տարածքն անվանում են «Հյուսիսի Կախարդական այգի»։ Ահա թե ինչու ծերունին ասաց, որ երեխաներով կգաք, որովհետև երեխաներն են ծաղկեցնում կյանքը։

Թողնել մեկնաբանություն