Հայոց լեզու. հոլովներ

1. Բոլոր նման բառաձևերը խմբավորել։ Ո՞րն է նմանությունը։

Ափից, շենք, գյուղին, շենքով, գյուղում, ափ, գյուղով, շենքում, ափով, գյուղից, գյուղ, շենքից, ափին, շենքին։

ԱփիցԱփԱփինԱփով
ԳյուղիցԳյուղԳյուղինԳյուղովԳյուղում
ՇենքիցՇենքՇենքինՇենքովՇենքում

Խմբերի նմանությունը իրենց վերջավորությունն է։

2. Հարցում արտահայտող բառը տրված բառերով կամ նրանցով կազմված բառակապակցություններով փոխարինել։ Տրված բառերից ո՞րը ինչ ձևով գրեցիր։

Գիրքը որտե՞ղ է։

Պայուսակ, գրադարակ, հեռուստացույց, պահարան, սեղան, ձեռք, աթոռ, լիճ։

Գիրքը պայուսակում է։

Գիրքը գրադարակում է։

Գիրքը հեռուստացույցի վրա է։

Գիրքը պահարանում է։

Գիրքը սեղանի վրա է։

Գիրքը ձեռքում է։

Գիրքը աթոռի վրա է։

Գիրքը լճում է։

3. Բառակապակցություններ և նախադասություններ կազմել` հարցում արտահայտող որտե՞ղ բառի փոխարեն տրված գոյականները գրելով։ Տրված բառերը ի՞նչ ձևով գրեցիր։

Որտե՞ղ լինել։

Երեխան որտե՞ղ է։

Դպրոց, տուն, դասարան, բակ, փողոց, մանկապարտեզ։

Դպրոցում լինել։

Տանը լինելը։

Դասարանում լինել։

Բակում լինել։

Փողոցում լինել։

Մանկապարտեզում լինել։

Երեխան դպրոցում է։

Երեխան տանն է։

Երեխան դասարանում է։

Երեխան բակում է։

Երեխան փողոցում է։

Երեխան մանկապարտեզում է։

4. Ընդգծված բառերը հականիշ բառակապակցություններով փոխարինել։

Ոգևորությամբ անել — հիասթափությամբ անել

Համոզմունքով գործել — անվստահությամբ գործել

Ուրախությամբ դիմավորել — տխրությամբ դիմավորել

Հուզմունքով սպասել — անտարբերությամբ սպասել

Եռանդով պաշտպանել — անտարբերությամբ պաշտպանել

Անհանգստությամբ մտածել — հանգստությամբ մտածել

5. Ընդգծված բառերը նույնարմատ (նույն արմատ ունեցող) հականիշ բառերով փոխարինել։ Գոյականներն ի՞նչ ձևով դրվեցին։

Անլուսամուտ սենյակ — լուսամուտով սենյակ

Անդուռ պահեստ — դռով պահեստ

Անծխնելույզ վառարան — ծխնելույզով վառարան

Անդանակ մորթել — դանակով մորթել

Անշնորհք նստել — շնորհքով նստել

Անկարգ գնալ- կարգով գնալ

6. Բառերի իմաստն արտահայտել հոմանիշ բառակապակցություններով։

նախասիրություն — սիրելի զբաղմունք

Որոշում — որոշված հրաման

Պատասխան — փոխադարձ արձագանք

Դիմավորել — ընդառաջ գնալ

7. Փակագծի բառը պահանջվող ձևով գրել։

Գերմանացի փիլիսոփա Կանտը ծնվել է Քյոնիգսբերգում և այնտեղ էլ ութսուն տարի հետո մահացել է: Նա իր մտքով ընդգրկել է ոչ միայն Երկիր մոլորակը, այլև Արեգակնային համակարգը և ողջ տիեզերքը: Սակայն կյանքի ընթացքում Կանտը, կարելի է ասել, դուրս չեկավ հայրենի քաղաքից: Նրա ամենահեռավոր ճամփորդությունը եղավ Պիլաու գյուղ գնալը, որը Քյոնիգսբերգից ընդամենը քառասունհինգ կիլոմտր էր հեռու:

Թողնել մեկնաբանություն