Ղ. Աղայան․ «Վաճառականի խիղճը»

1․ Կարդալ Ղ. Աղայանի «Վաճառականի խիղճը» պատմվածքը։

2․ Գրել կապույտ գրված բառերի հոմանիշները:

Մինուճար — միակ

Փեշակ — արհեստ

Առավոտ — լուսածագ, լուսաբաց, արշալույս, արևածագ

Վաղ — շուտ

Երեկո — իրիկուն, իրիկնամուտ, մթնշաղ

Եղելություն — իրադարձություն, դեպք

3․ Բացատրել նարնջագույնով գրված նախադասությունները:

Ուզում եմ մի քանի տարուց հետո իմ որդու պտուղը ուտեմ — այսինքն ուզում է մի քանի տարուց հետո որդու աշխատած գումարով ապրի

Ռոճիկի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի խղճին — այսինքն աշխատավարձի մասին երկար խոսելուց հետո գյուղացին թողնում է վաճառականի ցանկության վրա

4․ Արդարացնել կամ մեղադրել վաճառականին և գործակատարին:

Ես մեղադրում եմ վաճառականին, որովհետև նա փող չտվեց գյուղացուն այդքան տարի աշխատելուց հետո, և այդքանից հետո նա է գնում բողոքելու, իսկ գործակատարին արդարացնում եմ, որովհետև խիղճ չունեցող մարդը՝ մահացած մարդ է իրոք, նաև նա վերջում խղճաց վաճառականին։

Թողնել մեկնաբանություն