Հայոց լեզու․ Գոյականի թիվ

1․ Յուրաքանչյուր շարքի չորս բառերն ի՞նչ ընդհանրություն ունեն, որ նույն շարքի մի բառ չունի։

Ա) Երաշտահավեր, դեղձունիկներ, վագրեր, առյուծներ, սիրամարգ։

Բ) Մանուկներ, երեխա, պատանիներ, երիտասարդներ, մարդիկ։

Գ) Հատիկներ, կապիկներ, ձագուկներ, կանայք, տանտիկիններ։

Յուրաքանչյուր շարքի չորս բառերը հոգնակի թվով են գրված, իսկ նույն շարքերի մի բառը՝ եզակի թվով։

2․ Տրված բառախմբերի տարբերությունը գտնել և բառախբերն անվանել։

Ա) Շինարար, վարպետ, գեղեցկուհի, տարի, գիրք, տետր գազան, վանդակ։

Բ) Շինարարներ, վարպետներ, գեղեցկուհիներ, տարիներ, գրքեր, տետրեր, գազաններ, վանդակներ։

Ա և Բ խմբերում նույն բառերն են գրված, բայց Ա խմբում եզակի թվով են գրված, իսկ Բ խմբում՝ հոգնակի թվով։

3․ Բառախմբերի կազմման օրինաչափությունը գտնել և Բ խումբը լրացնել։

Ա Սար, հայ, կաթիլ, ուսուցիչ, մայր, մատանի, տատ, կատու, թութակ, գրպան։

Բ Սարեր, հայեր, կաթիլներ, ուսուցիչներ, մայրեր, տատեր, կատուներ, թութակներ, գրպաններ։

4․ Տրված նախադասությունը կարդալ և հարցերին պատասխանել։

187 և 188-րդ վարժությունների Ա խմբերում եզակի թվով դրված գոյականներ են, իսկ Բ խմբում նույն գոյականներն են՝ հոգնակի թվով։

1) Գոյականը քանի՞ թիվ ունի։

Գոյականը ունի երկու թիվ։

2) Ի՞նչ է ցույց տալիս գոյականի եզակի թիվը (եզ — միակ, մեկ հատ)

Գոյականի եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։

3) Ի՞նչ է ցույց տալիս գոյականի հոգնակի թիվը (հոգն — բազում, շատ)

Գոյականի հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի առարկաներ։

5. Կազմել տրված գոյականների հոգնակին։ Փորձել բացատրել, թե ո՞ր բառերին է -եր վերջավորություն ավելանում, ո՞ր բառերին -ներ։

Ա) Ծառ — ծառեր, ձայն — ձայներ, հոտ — հոտեր, քար — քարեր, կով — կովեր, արջ — արջեր, փունջ — փունջեր, լու — լուրեր, բառ — բառեր, բեղ — բեղեր, հայ — հայեր, հայր — հայրեր, ցեղ — ցեղեր, սիրտ — սրտեր, գիր — գրեր, սյուն — սյուներ, պատ — պատեր, հույն — հույներ, ձու — ձվեր, սուր — սրեր, քիթ — քթեր, քույր — քույրեր, մայր — մայրեր, ձեռք — ձեռքեր, ոտք — ոտքեր, տատ — տատեր, պապ — պապեր։

Բ) Եղբայր — եղբայրներ, աթոռ — աթոռներ, պապիկ — պապիկներ, տատիկ — տատիկներ, գրպան — գրպաններ, թութակներ, եղնիկ — եղնիկներ, ոչխար — ոչխարներ, սեղան — սեղաններ, թռչուն — թռչուններ, մեքենա — մեքենաներ, բարեկամ — բարեկամներ, աշակերտ — աշակերտներ, մատյան — մատյաններ, հեռախոս — հեռախոսներ, ծաղկավաճառ — ծաղկավաճառներ, պանրագործարան — պանրագործարաններ։

Միավանկ բառերին ավելանում է -եր վերջավորությունը, իսկ բազմավանկ բառերին՝ -ներ վերջավորությունը։

Թողնել մեկնաբանություն