Ավ. Իսահակյան «Արևի մոտ»

1. Կարդալ Ավ. Իսահակյանի «Արևի մոտ» հեքիաթը: Հեքիաթից դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Մայթ — փողոցների երկու կողմից սալահատակված ճանապարհ, հետևակ անցորդների համար

Որբ — ծնողներին կամ ծնողներից մեկին կորցրած

Ճրագ — լույսի աղբյուր

Քաղցած — օրգանիզմի վիճակ, երբ երկար ժամանակ սնունդ չի ընդունվել կամ խիստ պակաս է ընդունվել

Քարափ — գետի, լճի, ծովի և այլնի քարաժայռից բաղկացած ափ

Գիշերահավ — գիշերային թռչուն, չղջիկ, բու

Անգութ — գութ չունեցող, խղճի զգացումից զուրկ

2. Բնութագրել և նկարագրել տղային, հովվին:

Տղան որբ ու խեղճ էր, իսկ հովիվը` բարեսիրտ և խղճացող էր։

3. Բացատրել վերնագիրը:

Իմ կարծիքով` հեղինակը հեքիաթը վերնագրել է «Արևի մոտ», որովհետև տղան ցանկանում էր արևի մոտ գնալ և ջերմություն ստանալ, բայց նա ճանապարհին տեսնում է մի հովվի, և հովիվը նրան տանում է իր տուն։ Հովվի տանը նա գրկեց իր եղբայրներին և իր մայրիկին, իրեն զգաց ինչպես արևի մոտ, որովհետև ընտանիքի հետ լինելուց ջերմություն են ստանում մարդիկ, և դրա համար էլ հեղինակը հեքիաթին տվեց «Արևի մոտ» վերնագիրը։

4. Պատմվածքից դուրս գրել բաղադրյալ (բարդ և ածանցավոր) բառեր:

Ածանցավոր բառերԲարդ բառեր
ՄարդիկՔարափ
ԱնընդհատԳիշերահավ
Անվախ
Անծանոթ

Թողնել մեկնաբանություն