Հրաբուխներ

1. Ի՞նչ է հրաբուխը և ինչպե՞ս է այն առաջանում:

Երբ երկրակեղևում շարժումների հետևանքով ճեղքեր են առաջանում, Երկրի խորքից  մագման այդ ճեղքերով հաճախ բարձրանում է վեր: Սառչելով ցամաքի մակերևույթի վրա ու օվկիանոսի հատակին՝ մագման առաջացնում է որոշակի ձև ունեցող լեռներ, որոնց անվանում են հրաբուխներ: 

2. Ի՞նչ կառուցվածք ունի հրաբուխը:

Հրաբուխները կազմված են մղանցքից, մագմայից և լավայից։

3. Հրաբխի ի՞նչ տեսակներ կան:

Հրաբուխները լինում են գործող, քնած և հանգած:

4. Ի՞նչ առանձնահատկություններ ունեն ստորջրյա հրաբուխները:

Հրաբխային ժայթքումները լինում են նաև օվկիանոսների և ծովերի հատակին: Ջրի տակ առաջանում են լեռներ: Դրանք ստորջրյա հրաբուխներն են, որոնք երբեմն դուրս են գալիս ջրի մակերևույթ և առաջացնում են հրաբխային կղզիներ:

5. Ի՞նչ է ցեխային հրաբուխը։

Ցեխային հրաբուխները առաջանում են հատկապես նավթաբեր շրջաններում, որտեղ գազերի ճնշման տակ ցեխազանգվածներ, ցեխաջրեր ու նավթ են ժայթքում Երկրի մակերևույթ:

լավա

Թողնել մեկնաբանություն