Ստեղծագործական աշխատանք․ Դրսում աշուն է

Շատ շուտ անցավ ամառը: Եվ ահա վրա հասավ աշունը։ Հոկտեմբերն իր թևերն է փռել՝ դեղնավուն տերևներով։ Ճիշտ է, աշնանը հասնում են բազմատեսակ մրգերն ու սկսվում է բերքահավաքը, սակայն ես այնքան էլ չեմ սիրում աշունը:

Աշնանը երկինքն հիմնականում ամպամած է, և ամեն պահի կարող է անձրև տեղալ։ Այնքան լավ կլինի, որ անձրևը գա և լվանա ու տանի փոշին, մաքրվի օդը, որպեսզի շնչելն ավելի հեշտ ու հաճելի լինի։ Կամաց-կամաց օրերը կարճանում են, եղանակը ցրտում է ու սկսվում է տերևաթափը: Մեղմ քամին երբեմն կատաղում է ու քշում ծառի տերևները, որոնք, կարծես, պարում են օդում ու իջնելով գետին՝ դարսվում են իրար վրա այնպես, ասես գորգ լինի։ Այնքան հաճելի է քայլել խրթխրթացող տերևների վրայով:

Աշնանն օրերը դառնում են անգույն, արևը փորձում է շողալ ու լուսավորել, բայց այլևս չունի այն ուժը, որ կարողանա ջերմացնել մարդկանց, իսկ ես այնքան եմ զգում նրա ջերմության կարիքը, այնքան եմ ուզում տաքանալ:

Թողնել մեկնաբանություն