Համո Սահյան․ «Ժայռից մասուր է կաթում…»

Հարցեր և առաջադրանքներ

1. Դուրս գրել անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրել:

Սարսուռ — դող, երկյուղ, սարսափ

Մշուշ — մառախուղ, մեգ

Երկնչել — վախենալ, սարսափել, երկյուղել

Ահռելի — խոշոր, հսկա, վիթխարի, շատ մեծ

2. Դեղին ներկել այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված:

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում,

Ձորում մշուշ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Ի՜նչ էլ աշխույժ է:

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես,

Այնպես անուշ է:

Նա երկնչում է քարից,

Բայց երբ թռչում է քարից,

Ահռելի ուժ է:

Առուն ինչպես կլռի,

Սերս եկել է ջրի,

Ձեռքինը կուժ է:

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Աշուն է, ուշ է:

3. Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):

Իբրև անձ ներկայացված երևույթը առուն էր։

4. Փորձել գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:

Ժայռից մասուր է կաթում,

Կարմիր սարսուռ է կաթում,

Առուն մասուր է տանում,

Կարմիր սարսուռ է տանում,

Առուն բարի է այնպես,

Հասկանալի է այնպես։

Թողնել մեկնաբանություն