Նախապատրաստական աշխատանք․ Ճամփորդություն դեպի Ազատի ջրամբար

Չարենցի կամար

Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, Արարատի տաճար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Պատմություն

Մի օր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն անցնելիս է լինում Գառնի տանող ճանապարհով։ Նա ավտոմեքենայից նկատում է, որ Ողջաբերդ գյուղի բլրակի մոտից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը։ Ճարտարապետն իջնում է ավտոմեքենայից, բարձրանում բլուրը և որոշում այդ տեղում կամար կառուցել։

Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.

Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։

Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով։

Գառնու ձոր

Գառնիի ձորը ձգվում է Ազատ (Գառնի) գետի և Ազատի վտակ՝ Գողթի երկայնքով: Այն նշանավոր է իր հիասքանչ, ստորոտից մինչև ձորի գլուխ հասնող ժայռերով և ստացել են «Քարերի սիմֆոնիա» անվանումը:

Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ («Մաշտոց Հայրապետ», «Սումպենց վանք»)

Գտնվում է Գառնի գյուղի արևելյան կողմում: Գառնիում համեմատաբար լավ պահպանված միջնադարյան հուշարձաններից է: Ըստ պահպանված արձանագրությունների` կոչվում է Ս. Աստվածածին: Ավանդաբարանվանում են «ՄաշտոցՀայրապետ» եկեղեցի` 897 թ. Գառնիում վախճանված Հայոց կաթողիկոս Մաշտոց Եղիվարդեցու անունով (Մաշտոցի տապանաքարը Գառնիիհ եթանոսական տաճարի մոտ գտնվող «Մաշտոց Հայրապետ» մատուռի ներսում է ): XIV դ. կոչվել է նաև «Սումպենց (Սունպենց) վանք»: XII-XIII դդ. կառույց է: Արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ եկեղեցի է` կառուցված սրբատաշ բազալտ քարով: Պատերին պահպանվել են 1315 թ., 1341 թ. արձանագրություններ: Բակում կան քանդակազարդ խաչքարեր: Եկեղեցու մոտ, հարավային կողմում արձանագիր որմնափակ խաչքար է` կանգնեցված Հովհաննես և Աղվորիկ ամուսինների կողմից:

Ազատի ջրամբար

Ազատի ջրամբար` գտնվում է Արարատի մարզում, ծովի մակարդակից 1050 մետր բարձրության վրա: Այն կառուցվել է Լանջազատ գյուղի մոտ, Ազատ գետի միջին հոսանքում: Ջրամբարը օգտագործվում է Արարատյան դաշտի ոռոգման համար: Այնտեղ զարգացած է ոռոգելի հողագործությունը: Ազատի ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականից: Ընդհանուր ծավալը կազմում է 70 միլիոն խորանարդ մետր:

Ջրամբարի տարածքը շատ գեղեցիկ է: Երկինքն ու ամպերն արտացոլվում են ջրի մեջ և, կախված օրվա ժամից, յուրահատուկ տեսք են հաղորդում ջրամբարին: Ջրամբարի շուրջ վեր են խոյանում Երանոսի լեռները:

Երանոսի լեռներ

Թողնել մեկնաբանություն