Նախագիծ 2-ի ամփոփում: Ինքնաստուգում

Չորրորդ տարբերակ

1) Եռանկյան մի կողմը 10 սմ է,մյուսը` երկու անգամ մեծ այդ կողմից, երրորդը՝ 5սմ-ով փոքր է երկրորդ կողմից: Գտե՛ք եռանկյան պարագիծը:

AB = 10սմ

BC = AB x 2 = 10 x 2 = 20սմ

AC = BC — 5 = 20 — 5 = 15սմ

P = AB + BC + AC = 10 + 20 + 15 = 45սմ

Պատասխան` P = 45սմ։

2) Նկարում <DAB=<CBA, <CAB=<DBA, CA=13սմ: Գտե՛ք DB-ն:

Քանի որ ΔDAB ի AB կողմին առընթեր երկու անկյունները` <DBA և <DAB համապատասխանաբար հավասար են ΔCBA ի CA կողմին առընթեր երկու անկյուններին` <CBA և <CAB, ապա ըստ եռանկյան երկրորդ հայտանիշի ΔDAB = ΔCBA։ Իսկ քանի որ եռանկյունները հավասար են, հավասար են դառնում նաև դրանց կողմերը, ապա CA = DB = 13սմ։

3) AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են: Գտե՛ք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB=13սմ, AB=16սմ:

Քանի որ շրջանագծի տրամագծերը հավասար են, ապա AB = CD = 16։ Եվ քանի որ նրանց առաջացրած եռանկյուններն էլ հավասար կլինեն, ապա ΔAOD = ΔCOB, իսկ եթե եռանկյուններն իրար հավասար են, ապա նրանց կողմերն էլ են իրար հավասար, ապա CB = AD = 13։ Ըստ այս ամենի կարող ենք գտնել եռանկյան պարագիծը։

AO = OD = 16 : 2 = 8սմ

P = AO + OD + AD = 8 + 8 + 13 = 29սմ

Պատասխան` 29սմ։

Թողնել մեկնաբանություն