Օրգանիզմների փոխադարձ կապը և հարմարվածությունը շրջակա միջավայրի պայմաններին

1. Շրջակա միջավայրի պայմաններին հարմարվելու՝ կենդանի օրգա­նիզմների ի՞նչ հարմարանքներ կան: Բերել օրինակներ:

Կենդանի օրգանիզմները տարածված են կենսոլորտի տարբեր շերտերում՝ ջրում, հողում, օդում: Սակայն նրանցից յուրաքանչյուրը հարմար­ված է իր ապրելու միջավայրին, դրանում կատարվող սեզոնային փոփո­խություններին: Այդ պատճառով նա ունի տարբեր հարմարանքներ:

Ցրտին դիմանալու համար կենդանիները ճարպակալում են, կան այնպիսիները, որոնք ծածկված են փետուրներով կամ բրդով: Կան կենդանի­ներ, որոնք քուն են մտնում: Հողում ապրող շատ կենդանիները կույր են, բայց ունեն սուր հոտառություն. նրանք լավ են տարբերակում հոտերը: Այդ հարմարանքն օգնում է սնունդ գտնել:

2. Ինչպիսի՞ն է կենդանի օրգանիզմների հարմարվածությունը: Ինչպե՞ս հասկանալ այն, որ նրանց հարմարվածությունը հարաբերական է:

Շրջակա միջավայրին կենդանի օրգանիզմների հարմարվածությունը հարաբերական է: Միջավայրի պայմանների փոփոխման հետ որոշ հար­մարանքներ կարող են կորցնել իրենց նշանակությունը։ Այդ պատճառով մի միջավայրում հարմարված բույսերը և կենդանիները մի այլ միջավայ­րում կարող են ընկճվել և նույնիսկ մահանալ:

3. Դիտել շրջապատի բույսերի և կենդանիների փոփոխությունները՝ շրջակա միջավայրի պայմաններից կախված: Ներկայաց­նել բույսերի և կենդանիների սեզոնային փոփոխությունների ժամկետը:

Շրջակա միջավայրի գործոնները, որոնցից կախված է կենդանի օրգանիզմների կյանքը, կոչվում են միջավայրի գործոններ կամ էկոլոգիական գործոններ: Տարբերում են էկոլոգիական գործոնների երեք խումբ՝ անկենդան, կենսական և մարդկային։ Անկենդան գործոններից են լույսը, ջուրը, ջերմությունը։ Լույսը օրգանիզմների հիմնական ազդանշանն է: Ցերեկվա տևողությունից է կախված կենդանիների վարքը՝ չվող թռչունների երամներ կազմելը, արջերի մոտ ճարպի կուտակումը և այլն։ Ցերեկվա տևողությունից է կախված նաև բույսերի ծաղկումը, պտուղների ու սերմերի հասունացումը։ Ջուրը և՛ բնակության վայր է, և՛ օրգանիզմների գոյությանն անհրաժեշտ նյութ: Ջրային միջավայրում են ընթանում հիմնական կենսական գործընթացները: Ջրի անբավարարությունը հանգեցնում է մահվան։ Օրգանիզմների համար կարևոր գործոն է ջերմությունը: Սողունները ցածր ջերմաստիճանում դառնում են սակավաշարժ, իսկ ձմռանը քուն են մտնում։ Տաքարյունները ևս հարմարվում են ցածր ջերմաստիճանին։ Հյուսիսում ձմեռող թռչունները պատսպարվում են փետուրների հաստ շերտով, կաթնասունները՝ մազածածկով և ճարպային շերտով։

4. Եթե շրջապատում տեսել եք բարդի, թխկի և սզնի, ապա փորձեք հիշել, թե ե՞րբ և ի՞նչ հերթականությամբ են դրանք ծաղկում:

Այս երեք ծառերից նախ ծաղկում է բարդին՝ վաղ գարնանը, որն ինձ հանդիպել է Երևանի հարակից տարածքում և Սյունիքում՝ Մեղրիում։ Թխկին ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին։ Այն ինձ հանդիպել է ինչպես Երևանի հարակից տարածքում և Սյունիքում՝ Մեղրիում, այնպես էլ՝ Ստեփանավանում՝ Դենդրոպարկում։ Այս երեք ծառերից ամենաուշը ծաղկում է սզնին՝ ալոճենին։ Այն ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Սզնի ես տեսել եմ Սյունիքում՝ Լիճք գյուղում։

Թողնել մեկնաբանություն