Հայոց լեզու. ածական

1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացնել (աշխատել չկրկնել)։

Քույր — հարազատ քույր, խելացի քույր

Եղբայր — բարձրահասակ եղբայր, ավագ եղբայր

Մայր — հոգատար մայր, սիրալիր մայր

Հայր — ուշադիր հայր, քաջ հայր

Տատիկ — հոգատար տատիկ, բարի տատիկ

Պապիկ — աշխատասեր պապիկ, ծեր պապիկ

2. Տրված գոյականներին ածանցներ ավելացնել, որ դառնան ածական։

Սիրտ — սիրտաբաց

Վախ — անվախ

Քար — քարե

Մայր — մայրական

Երկինք — երկնային

Արև — արևային

Փայտ — փայտե

Լեռ (ն) — լեռնային

Փողոց — փողոցային

Երկաթ — երկաթե

Օդ — օդային

Ծաղիկ — ծաղկային

Եղբայր —

Ոսկի — ոսկե

Արծաթ — արծաթե

Ծով — ծովային

Ամերիկա — ամերիկական

Ֆրանսիա — ֆրանսիական

Գերմանիա — գերմանական

3. Ընդգծված ածականները տեքստից հանել։ Ի՞նչ փոխվեց։

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից։ Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիերակելու միջոց։ Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր։

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից։ Այն տարածում ուներ դեռևս Հունաստանում։ Այնտեղ դա օգտագործվում էր որպես մարդ դաստիերակելու միջոց։ Ըմբշամարտը օլիմպիադաների մասն էր։

Տեքստից դուրս եկան ածականները։

4. Ընդգծված ածականները տեքստից հանել։ Համեմատել, տրված թե ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված։

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է։ Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում։ Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունքներ է թափում»։

Ասում են, թե կոկորդիլոսն իր զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում։ Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը զոհին խղճո՞ւմ է։ Մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում։ Այդ լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունքներ է թափում»։

Տրված տեքստում է վերաբերմունք արտահայտված։

Թողնել մեկնաբանություն