Թեմայի ամփոփում. Մթնոլորտ

1. Ի՞նչ է մթնոլորտը:

Մթնոլորտը Երկիր մոլորակը շրջապատող օդային թաղանթն է:

2. Ի՞նչ է քամին: Ինչու՞ են առաջանում քամիները:

Մթնոլորտային բարձր ճնշման վայրից օդի զանգվածը տեղափոխվում է ցածր ճնշման վայր, և առաջա­նում է քամի:

3. Ինչպիսի՞ մթնոլորտային տեղումներ գիտեք:

Մթնոլորտային տեղումները լինում են հեղուկ (անձրև, ցող) և պինդ (ձյուն, կարկուտ, եղյամ):

4. Ի՞նչ է կլիման:

Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:

5. Ի՞նչ է եղանակը:

Հաճախ օրվա ընթացքում դուք կարող եք ա­կանատես լինել մթնոլորտի վիճակի փոփոխություններին. երկինքն ամ­պում է, անձրև է թափվում, օրը ցրտում է, կամ էլ հակառակը՝ ամպերը ցրվում են, անձրևը դադարում է, երևում է արևը, օրը տաքանում է: Մթնոլորտում դիտված այդ վիճակն անվանում են եղանակ:

Թողնել մեկնաբանություն