Ինքնաստուգում

1. Բառերը բաժանել երկու խմբի՝ գոյականների և ածականների: (2 միավոր)

Մեծ, սպիտակ, տուն, համակարգիչ, աշխատասեր, հայտնի, կաղնի, աղջիկ, Հայաստան, կրթահամալիր, Աննա, ամենագեղեցիկ, աշնանային, Սարգիս, գարուն, անսիրտ, սեր, ժողովրդական, պատմություն, ընկերական, ձմեռային, Սևան:

ԳոյականԱծական
ՏունՄեծ
ՀամակարգիչՍպիտակ
ԿաղնիԱշխատասեր
ԱղջիկՀայտնի
ՀայաստանԱմենագեղեցիկ
ԿրթահամալիրԱշնանային
ԱննաԱնսիրտ
ՍարգիսԺողովրդական
ԳարունԸնկերական
ՍերՁմեռային
Պատմություն
Սևան

2. Գտնել յուրաքանչյուր շարքի օրինաչափությունը: (2 միավոր)

Ա) Հայաստան, Ամերիկա, Սևան, կրթահամալիր, Մխիթար

Ա) խմբում բոլոր բառերը հատուկ գոյականներ են, բացի կրթահամալիր բառից։

Բ) մարդ, բժիշկ, հողագործ, ճարտարապետ, համակարգիչ

Բ) խմբում բոլոր բառերը անձ ցույց տվող գոյականներ են, բացի համակարգիչ բառից։

Գ) Մարդ, կին, ընկեր, ուսուցիչներ, տերև։

Գ) խմբում բոլոր բառերը եզակի թվով են դրված, բացի ուսուցիչներ բառից։

3. Հյուրանոց, ընկերություն, թխվածք,  գառնուկ, ծաղկաստան, անսիրտ, տհաս բառերից առանձնացնել ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմել երեք բառ: (2 միավոր)

Հյուրանոց — ածանց` անոց, գազանանոց, ամառանոց, բանջարանոց

Ընկերություն — ածանց` ություն, բժշկություն, շինություն, թելադրություն

Թխվածք — ածանց` վածք, նստվածք, նեղվածք, գործվածք

Գառնուկ — ածանց` ուկ, մարդուկ, գայլուկ, արջուկ

Ծաղկաստան — ածանց` աստան, Հայաստան, Ռուսաստան, Հնդկաստան

Անսիրտ — ածանց` ան, անբախտ, անօթևան, անխելք

Տհաս — ածանց` տ, տգետ, տգեղ, տձև

4․ Բացատրել սիրտը բացել, սիրտ անել, գլուխ տալ, գլուխ ջարդել, ականջին օղ անել, ականջը տանել  դարձվածքները։ Սրտի, գլխի և ականջի մասին գրել ուրիշ դարձվածքներ: Օգտվել դարձվածքների բառարանից։ (2 միավոր)

Սիրտը բացել — անկեղծանալ

Սիրտ անել — քաջություն անել

Գլուխ տալ — խոնարհվել կամ բարևել

Գլուխ ջարդել — որևէ բանի համար շատ չարչարվել

Ականջին օղ անել — հիշել, լավ իմանալ

Ականջը տանել — ձանձրացրել, հոգնեցնել

Սրտի, գլխի և ականջի մասին ուրիշ դարձվածքներ

Սիրտը բերանը ընկնել, գլուխ ունենալ, ականջի ծայրը ցույց տալ։

5. Գրել տրված նախադասությունները՝ որոշելով տեսակը (պարզ համառոտ, պարզ ընդարձակ): Գտնել տրված նախադասությունների գլխավոր անդամները, ներկել (ենթական՝ կարմիր գույնով, ստորոգյալը՝  կապույտ): (1 միավոր)

Որդին շատ հմուտ գործակատար է դառնում — պարզ ընդարձակ

Ժամանակ է անցնում — պարզ համառոտ

Երեկոյան քահանան տիրացուի հետ գնում է վաճառականի տուն — պարզ ընդարձակ

Թագավորը մարդ է ուղարկում դահիճների մոտ — պարզ ընդարձակ

Դահիճները տանում են — պարզ համառոտ

Գալիս է գործակատարը — պարզ համառոտ

6. Տրված նախադասությունները համառոտել: (1 միավոր)

Երկրորդ անգամ է հարցնում թագավորը վաճառականին:

Թագավորը հարցնում է։

Գործակատարը պատմում է գործի ամբողջ պատմությունը:

Գործակատարը պատմում է։

Թողնել մեկնաբանություն