Դասարանում. 13.04.2021

1. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրել (դրանք ինչպե՞ս փոխվեցին)։

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում։
Բահ, մկրատ, թիակ։

Այգում մի մարդ բահով գործ էր անում։
Այգում մի մարդ մկրատով գործ էր անում։
Այգում մի մարդ թիակով գործ էր անում։

2. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրել (դրանք ինչպե՞ս փոխվեցին)։

Հիանում էր ինչո՞վ։
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ։

Հիանում էր երգով։
Հիանում էր աշխարհով։
Հիանում էր ընկերներով։
Հիանում էր շարժումներով։

3. Տրված նախադասությունները լրացնել դպրոց բառով` ուշադրություն դարձնելով վերջավորություններին։

Ամեն առավոտ դպրոց եմ գնում։
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին։
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից։
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք։
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում։

4. Բառակապակցությունները կազմել` հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով։ Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան։

Պառկել որտե՞ղ։
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ, անկողին, հիվանդանոց։

Պառկել ծովափին։
Պառկել մահճակալին։
Պառկել անդունդի եզրին։
Պառկել գետի ափին։
Պառկել անտառի բացատում։
Պառկել անկողնում։
Պառկել հիվանդանոցում։

5. Բառակապակցությունները կազմել` հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով։

Ծանոթանալ ո՞ւմ հետ։
Ծանոթանալ ինչի՞ն։
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա, զբոսաշրջիկ։

Ծանոթանալ մրցակցի հետ։

Ծանոթանալ մրցակցին։

Ծանոթանալ կարծիքի հետ։

Ծանոթանալ կարծիքին։

Ծանոթանալ տեսակետի հետ։

Ծանոթանալ տեսակետին։

Ծանոթանալ գրքի հետ։

Ծանոթանալ գրքին։

Ծանոթանալ մեքենայի հետ։

Ծանոթանալ մեքենային։

Ծանոթանալ աղջիկա հետ։

Ծանոթանալ աղջիկան։

Ծանոթանալ տղայի հետ։

Ծանոթանալ տղային։

Ծանոթանալ զբոսաշրջիկի հետ։

Ծանոթանալ զբոսաշրջիկին։

6. Բառակապակցությունները կազմել` հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրելով։

Սիրահարվել ո՞ւմ։

Սիրահարվել ինչի՞ն։

Սիրել ո՞ւմ։

Սիրել ի՞նչ։

Սիրահարվել տղային։

Սիրահարվել գրքին։

Սիրել աղջկան։

Սիրել շանը։

7. Հիվանդ, գազան բառերին ավելացնել ի, ից, ներ, ով, ը վերջավորությունները և ստացված բառաձևերով նախադասություններ կազմել։

Հիվանդ

Ի վերջավորություն — մենք այցելեցինք հիվանդի մոտ։

Ից վերջավորություն — հիվանդից բացի, ուրիշ մարդիկ էլ կային այնտեղ։

Ներ վերջավորություն — հիվանդանոցում շատ հիվանդներ կան։

Ով վերջավորություն — հիվանդով զբաղվում էր նա։

Ը վերջավորություն — հիվանդը ջուր էր ուզում։

Գազան

Ի վերջավորություն — գազանի բունը հեռու էր։

Ից վերջավորություն — գազանից բոլորը վախենում էին։

Ներ վերջավորություն — որոշ գազաններ ապրում են անտառում։

Ը վերջավորություն — գազանը ունենում է իր սեփական բունը։

8. Կետերի փոխարեն գրել ածանց կամ վերջավորություն բառերը։

Երբ արմատին կամ բառին ածանց ենք ավելացնում, եղած իմաստը փոխվում է, և նոր բառ է ստացվում: Իսկ երբ վերջավորություն ենք ավելացնում, բառի արտահայտած իմաստը չի փոխվում, փոխվում է նրա ձևը` նախադասության մյուս բառերին կապվելու համար: Վերջավորությունը բառ կազմող մասնիկ է: Ածանցը օգնում է, որ բառը խոuքի մեջ կապվի ուրիշ բառերի հետ: Բառի հիմքը ածանցից առաջ եղած մասն է:

9. Տրված բառեր կազմել`

Ա) ածանցավոը բառեր

Բ) բառաձևեր

Ջուր, ձայն, ձեռք։

Ջուր — ածանցավոր բառ` ջրային, բառաձև` ջրից

Ձայն — ածանցավոր բառ` ձայնային, բառաձև` ձայնի

Ձեռք — ածանցավոր բառ` անձեռք, բառաձև` ձեռքով

10. Տրված բառախմբերը համեմատել և խմբերից յուրաքանչյուրին փորձել անուններ տալ:

Ա. Տղա, քար, սեղան:

Բ. Տղան, տղայի, տղային, տղայով, տղայից, քարը, քարին, քարից, քարով, քարում, սեղանը, սեղանի, սեղանին, սեղանից, սեղանով։

Ա խմբում ուղղական բառեր են, իսկ Բ խմբում` բացառական։

11. Անտառ բառը տարբեր ձևերով գործածելով` նախադասություններ կազմել։

Անտառի կողքով երկու տղա էին քայլում։

Անտառից լսվում էին տերևների խշխշոցը։

Անտառով մեկ լսվում էր առյուծի մռնչոցը։

Անտառում վազվզում էր փոքրիկ եղնիկը։

12. Տրված բառերի բոլոր հնարավոր ձևերը գրել։

Պահարան, պահակ, խողովակներ, դարակներ։

Պահարան — պահարանի, պահարաններ, պահարանից, պահարանում, պահարանին, պահարանով։

Պահակ — պահակի, պահակներ, պահակից, պահակին։

Խողովակներ — խողովակների, խողովակներից, խողովակում, խողովակին, խողովակով։

Դարակներ — դարակների, դարակներից, դարակներում, դարակների, դարակներով։

13. Կետերի փոխարեն գրել գրիչ, բույն, ծով բառերի ձևերը: Բոլոր բառերի նման ձևերը խմբավորել: Յուրաքանչյուր բառը քանի՞ ձև ունեցավ:

Իր բույնը հյուսել էր մեր այգու ամենաբարձր ծառի վրա:

Չմոտենաս իմ բնին, ձագուկներս հանկարծ կվախենան:

Ճուտը գլուխը բնից դուրս էր հանել ու սպասում էր մորը:

Այդ թռչունին իր ձագերով ու բնով կբերեմ, որ իմ այգում ապրի:

Ձագուկները կծկվել էին բնում ու վախեցած նայում էին:

Գիշերվա փոթորկից հետո ծովը հանգստանում էր:

Մեքենան մոտենում էր ծովին, արդեն լսվում էր նրա շառաչը:

Որոշեց ծովից հեռու ապրել, որ մոռանա այդ դեպքը:

Փոթորկուն ծովով հիանում եմ, բայց և վախենում եմ լեռնացող ալիքներից:

Ամբողջ օրը լողում էր ծովում ու վերադառնալու մասին չէր մտածում:

Իմ գրիչը լավ չի գրում:

Ձեռքը գցեց ընկերոջ գրչին ու ծոցատետրում ինչ-որ բան նշեց:

Ամբողջ թանաքը գրչից դուրս էր հոսել, ու պայուսակը տեղ-տեղ սևացել էր:

Այդպիսի բաները սովորական գրչով չեն գրում:

Թողնել մեկնաբանություն