«Հազարան հավք». Արեգն ու եղբայրները գնում են Հազարան Հավքը որոնելու, Կախարդական աշխարհի ճանապարհն ու հսկա ծերունին

Կարդալ «Հազարան հավք»-ի 5-րդ և 6-րդ հատվածները` Արեգն ու եղբայրները գնում են Հազարան Հավքը որոնելու, Կախարդական աշխարհի ճանապարհն ու հսկա ծերունին։ Կատարել հատվածների տակ գտնվող առաջադրանքները։

Արեգն ու եղբայրները գնում են Հազարան Հավքը որոնելու. հարցեր և առաջադրանքներ

1. Հատվածից դուրս գրել 7 անձ ցույց տվող գոյական:

Թագավոր, որդի, Արեգ, տղերք, մարդ, ախպեր։

2. Հատվածից դուրս գրել 10 իր ցույց տվող գոյական:

Գլուխ, այգի, փառք, զարդ, հավք, նժույգ, զենք, վարդ, ձի, ճամփա։

Կախարդական աշխարհի ճանապարհն ու հսկա ծերունին. հարցեր և առաջադրանքներ

1. Որտե՞ղ էր նստած սպիտակամորուս ծերունին և ի՞նչ էր անում, դուրս գրել այդ հատվածը:

Սպիտակամորուս ծերունին ճամփաբաժնում էր նստած, և գիշեր-ցերեկ էր կծկում։

Ահա այդ հատվածը` Ճամփաբաժնում էլ նստած է մի սպիտակամորուս ծերունի` գլուխը ամպերում, ձեռին՝ սև ու սպիտակ կծիկներ: Սև կծիկը բաց է թողնում, սպիտակը հավաքում, սպիտակը բաց է թողնում, սևը հավաքում։

2. Երեք ճամփաներից ո՞ր ճանապարհը կընտրեիր, ինչո՞ւ:

Ես երեք ճամփաներից կըտնրեի նեղ ճանապարհը, որովհետև իմ կարծիքով այնտեղ է գտնվում Հազարան Հավքը։

3. Օրհնանք, կախարդական, ծերունի բառերից առանձնացնել ածանցները, յուրաքանչյուր ածանցով կազմել երեք բառ:

Օրհնանք — ածանց` անք, նոր բառեր` մաղթանք, խնդրանք, երազանք

Կախարդական — ածանց` ական, նոր բառեր` բժշկական, դպրոցական, եկեղեցական

Ծերունի — ածանց` ունի, նոր բառեր` Մարզպետունի, Արշակունի, Բագրատունի

4. Սպիտակամորուս, ճամփաբաժան, պապիկ, այգի, հրեշ բառերը բաժանել բաղադրիչների, յուրաքանչյուրի դիմաց նշել տեսակը ըստ կազմության:

Սպիտակամորուս = սպիտակ + ա + մորուս — բարդ բառ

Ճամփաբաժան = ճամփա + բաժան — բարդ բառ

Պապիկ = պապ + իկ — ածանցավոր բառ

Այգի = չի բաժանվում մասերի — պարզ բառ

Հրեշ = չի բաժանվում մասերի — պարզ բառ

5. Հատվածը պատմել ծերունու անունից:

Մի անգամ ճամփաբաժնում նստած էի, գիշեր-ցերեկ էի կծկում, մեկ էլ ինձ են մոտենում երեք տղա և հարցնում.

— Բարի օր, պապի, էդ ի՞նչ ես անում:

Ես էլ պատասխանում եմ.

— Գիշեր-ցերեկ եմ կծկում, որդիք. գիշերը կծկում եմ, ցերեկը պարզում:

Տղաներից մեկը հարցրեց ինձ.

— Հապա էս ճանապարհները ո՞ւր են տանում։

Ես էլ պատասխանում եմ.

— Էս լեն ու մեծ ճանապարհով գնացողին ոչ մի նեղություն չի պատահի. ով գնացել` հետ է եկել: Միջին ճանապարհով գնացողն էլ կարող է հետ գալ, կարող է հետ չգալ: Իսկ էս նեղ ու քարքարոտ ճամփից մինչև օրս հետ եկող չեմ տեսել. ով գնացել է, էլ հետ չի եկել:

Տղաներից մեկը գնում է մեծ ճանապարհով, միջնեկը` միջին ճանապարհով, իսկ էն փոքր տղան նեղ ճանապարհով, բայց փոքր տղեն մեղքս շատ է գալիս, և ասում եմ նրան.

— Մեղք ես, թագավորի տղա, հետ դարձիր էդ ճամփից,քանի ուշ չի, դարձիր գնա քո աշխարհքը, քո հոր տունը, ի՞նչ ես քո մահի հետև ման գալի։

Իսկ տղան պատասխանում է ինձ։

— Չէ, պապի,- ասում է Արեգը,- ինչ էլ որ լինի, պետք է գնամ: Մեր Անմահական Այգին փուշ է կտրել, մեր մարդիկ գազան են դարձել: Պետք է գնամ Կախարդական աշխարհից Հազարան Հավքը բերեմ, որ փուշը նորից վարդ դառնա, գազանը մարդ դառնա:

Մի խոսքով չեմ կարողանում համոզել փոքր տղային, որ չգնա այդ ճանապարհով։ Գնալուց օրհնում եմ, որ բարով գնա ու գա։

Թողնել մեկնաբանություն