«Հազարան հավք». Պառավի անեծքն ու այգու չորանալը, ծերունի հրեշտակը

Կարդալ «Հազարան հավք»-ի 3-րդ և 4-րդ հատվածները՝ պառավի անեծքն ու այգու չորանալը, ծերունի հրեշտակը։ Կատարել հատվածների տակ գտնվող առաջադրանքները։

Պառավի անեծքն ու այգու չորանալը․ հարցեր և առաջադրանքներ

1. Հատվածից դուրս գրել դարձվածքներ։

Աշխարհքն անծեր, ծովերն անտակ, աշխարհքից գնալ, շրթունքը ցամաք, լեզուն չորացած։

2. Ինչո՞ւ Աստված լսեց պառավի անեծքը:

Աստված լսեց պառավի անեծքը, որովհետև նա պետք է պատժեր այգեպաններին անխիղճ լինելու պատճառով։

3. Պտուղ, այգի, աշխարհ, լույս, չար բառերից կազմել բարդ բառեր:

Պտուղ — պտղառատ

Այգի — այգեպան

Աշխարհ — աշխարհազոր

Լույս — լուսաբաց

Չար — չարախոս

4. Արև, հող, ջուր բառերը դարձնել ածանցավոր:

Արև — արևային

Հող — հողոտ

Ջուր — ջրային

5. Հատվածից դուրս գրել հոգնակի թվով գոյականներ։

Ձեռներ, դռներ, այգեպաններ, գազաններ, թավուտներ։

Ծերունի հրեշտակը. առաջադրանք

Կազմել հարցեր և առաջադրանքներ հատվածի վերաբերյալ (4-5 հարց ու առաջադրանք)

1. Հատվածից դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր։

2. Գրի՛ր զարհուրել, հրաման, պալատ, արշալույս բառերի հոմանիշները։

3. Հատվածից դո՛ւրս գրիր 5 գոյական, 5 ածական և 5 բայ։

4. Քո կարծիքով` թագավորը կգտնի՞ Հազարան Հավքին, ինչպե՞ս։

Թողնել մեկնաբանություն