Վահան Տերյան. «Կարծես թե դարձել եմ ես տուն…»

Կարդալ Վահան Տերյանի «Կարծես թե դարձել եմ ես տուն…» բանաստեղծությունը:

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին,
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին:

Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ,
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում,
Նարից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ Հոգում։

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

Հարցեր և առաջադրանքներ

1. Պատմել բանաստեղծությունը:

Այս բանաստեղծությունը պատմում է, թե ինչպես է Տերյանը ընկնում հիշողությունների գիրկը։ Հիշում է իր մանկությունը, կարոտում մոր հետ կապված ամեն բան, հիշում է, թե ինչպես էր նա իլիկ մանում։

2. Ըստ բանաստեղծության պատմել մոր մասին:

Մայրը աշխատասեր, բարի, քնքուշ, չափից ավելի հոգատար։ Իլիկ մանելուց մոր մաշված ու բարակ մատները սիրով բարուրում ու գրկում են իր զավակին և հեքիաթներ պատմում։

3. Գտնել բնությունը պատկերող տողերը:

Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ։

4. Բացատրել պարզկա լեզու, մաշված ձեռքեր մակդիրները:

Պարզկա լեզու — պարզ լեզու, պարզունակ

Մաշված ձեռքեր — աշխատող, հոգնած, ծեր ձեռքեր

4. Բացատրել հետևյալ փոխաբերությունները`

Ա) Արևը հանգչում է հեռվում:

Արև մայր է մտնում։

Բ) Իլիկդ խոսում է անուշ:

Իլիկը մանելու ժամանակ ձայն է հանում։

Գ) Դրախտ է նորից իմ հոգում:

Իր հոգում հանգիստ և խաղաղ է։

Թողնել մեկնաբանություն