Հ. Թումանյան. «Իմ երգը»

1. Անգիր սովորել (կրկնել) Հ. Թումանյանի «Իմ երգը» բանաստեղծությունը:

2. Բանաստեղծության միջից գտնել և դուրս գրել անծեր բառի հոմանիշները:

Անտակ, անվերջ, անհատ

3. Բանաստեղծության միջից գտնել և դուրս գրել երկյուղ բառի հոմանիշը:

Ահ

4. Գրել հարուստ, առատ, ճոխ, բախտավոր, բարություն բառերի հականիշները:

Հարուստ — աղքատ, չունևոր

Առատ — քիչ, պակաս, սակավ

Ճոխ — աղքատ

Բախտավոր — անբախտ, դժբախտ

Բարություն — վատություն, անգթություն, չարություն

5. Գրել, թե ինչով է հարուստ Թումանյանը:

Հովհաննես Թումանյանը հարուստ է իր ստեղծագործ մտքով։

6. Փորձել բացատրել բանաստեղծության վերնագիրը:

Երբ մարդ ուրախ երգ է լսում, նա ուրախություն է ստանում, և Հովհաննես Թումանյանը ուրախությունը գրելով է արտահայտում, դրա համար էլ վերնագիրը «Իմ երգ» է դրել։

7. Բաց թողնված տառերը լրացնել:

Մի անգամ առավոտյան Ջելսոմինոն գնաց իրենց պարտեզն ու տեսավ՝ բոլոր տանձերը հասել են: Տանձերը, ախր, միշտ այդպես են, ոչ ոքի ոչինչ չեն ասում, բայց իրենց համար հասնում են, և մի գեղեցիկ օր էլ տեսնում ես, որ արդեն հասել են, ու եկել է քաղելու ժամանակը:

«Ափսոս, որ սանդուղք չեմ վերցրել հետս,- մտածեց Ջելսոմինոն: — Արի գնամ, տանից սանդուղք բերեմ ու մի հատ էլ երկար ձող՝ վերևի ճյուղերից տանձը թափ տալու համար»:

Բայց այդ պահին նրա գլխում մի ուրիշ միտք ծագեց, ավելի ճիշտ՝ մի փոքր քմահաճույք. «Իսկ եթե օգտվեմ իմ ձայնի՞ց»:

Թողնել մեկնաբանություն