Ջրի շրջապտույտը և դրա նշանակությունը բնության մեջ

1. Ի՞նչ գործոններով է պայմանավորված ջրի շրջապտույտը Երկրի վրա:

Ջուրը, Համաշխարհային օվկիանոսից գոլորշիանալով, անցնում է մթնոլորտ, այնտեղից տեղումների ձևով թափվում ցամաքի վրա, որտե­ղից էլ՝ գետերի ու աղբյուրների միջոցով նորից վերադառնում օվկիանոս:

2. Ջրի շրջապտույտի ի՞նչ տեսակներ գիտեք:

Տարբերում են ջրի շրջապտույտի երկու տեսակ՝ տեղական կամ փոքր և համաշխարհային կամ մեծ:

3. Որո՞նք են ջրի փոքր և մեծ շրջապտույտները:

Երկրի մակերևույթից Արեգակի ճառագայթների ազդեցության տակ ջուրն արագ գոլորշանում է, և գոլորշիները բարձրանում են վեր: Որոշ բարձրության վրա դրանք, սառելով ու խտանա­լով, տեղումների ձևով թափվում են Երկրի մակերևույթին: Եթե այս գործընթացը տեղի է ունենում սահմանափակ տարածքի վրա, ապա կոչ­վում է տեղական կամ փոքր շրջապտույտ:

Միշտ չէ, որ Երկրի մակեր­ևույթից գոլորշացած ջուրը թափվում է նույն տեղում:Օվկիանոսից գոլորշացած ջրի մի մասը տեղումների ձևով թափվում է նույն տեղում, իսկ մյուս մասը քամիների ու օդային զանգվածների միջոցով տեղափոխվում է ցամաքի վրա, և տեղումների ձևով թափվում այնտեղ: Թափված տեղումների մի մասը սնում է գետերը, կուտակվում լճերի ու ճա­հիճների մեջ, որոշ քանակություն ներծծվում է երկրակեղևի մեջ՝ առաջաց­նում ստորերկրյա ջրեր, և վերջապես՝ ցամաքից կարող է նորից գոլորշանալ: Ի վերջո՝ թափված տեղումները, գետերի ու ստորերկրյա ջրերի մի­ջոցով հոսելով, նորից վերադառնում են օվկիանոս: Ջրի այդպիսի շրջապտույտը կոչվում է համաշխարհային կամ մեծ շրջապտույտ:

4. Ո՞րն է ջրի շրջապտույտի նշանակությունը բնության մեջ:

Ջրի շրջապտույտի միջոցով են գոյանում քաղցրահամ ջրի պաշարները ցամաքի վրա: Եթե չլիներ գոլորշացումը, ապա արագ կսպառվեր քաղց­րահամ ջուրը, և կյանք գոյություն չէր ունենա:Այսպիսով՝ ջրի շրջապտույտի միջոցով անընդհատ թարմանում ու հա­մալրվում են մթնոլորտի և ցամաքի ջրերը: Որքան ջրի շրջապտույտն ա­րագ լինի, այնքան տեղումներ շատ կգոյանան, և գետերի, լճերի ջրերն ա­վելի արագ կթարմանան:Միլիոնավոր տարիների ընթացքում ջրի շրջապտույտի միջոցով ցա­մաքից օվկիանոս են տեղափոխվում հսկայական քանակությամբ տիղմ, ավազ և լուծված նյութեր: Օվկիանոսները հարստանում են ոչ միայն գետե­րի բերած աղերով, այլև՝ տեղում գոլորշացման հետևանքով անջատված աղերով: Դա է պատճառը, որ օվկիանոսի ջուրն աղի է և աստիճանաբար ավելի է աղիանալու:Վերջապես՝ ջրի շրջապտույտի շնորհիվ է, որ օվկիանոսներում կու­տակված ջերմությունը տեղափոխվում է ցամաք՝ մեղմացնելով շրջապա­տի կլիման:

Թողնել մեկնաբանություն