Հայոց լեզու. 26.11.2020

1. Պարզել, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված։ Այդ բառախմբերը լրացնել։

Ա. Ջրառատ, ջրային, ջրկիր, ջրվեժ, հողագործ, հողեղեն, հողոտ, անհող, հողամաս, ջրաման, հողատարածք, ջրամաս։

Բ. Ջուր, հող, տուն, շուն, կատու, աթոռ, երկիր։

Ա խմբում բառերը բաղադրյալ են, իսկ Բ խմբում` պարզ։

2. Բառերը բաղադրիչների բաժանել։ Արմատներն ինչո՞վ են միանում։

Մարդամոտ — մարդ + ա +մոտ

Ծնողասեր — ծնող + ա + սեր

Գործագործ -գործ + ա + գործ

Փառատոն — փառ + ա + տոն

Արմատներն իրար միանում են ա հոդակապի միջոցով։

3. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմել։

Սառն (սառ), միտ (մտ), մուր (մր)։

Սառն (սառ) — սառույց, սառնարան, սառնորակ։

Միտ (մտ) — մտախոհ, մտահոգ, մտամոլոր։

Մուր (մր) — մրաբիծ, մրոտ, մրաթաթախ։

4. Տրված բառերը կազմող մասերն առանձնացնել։ Արմատներն ընդգծել։

Ամպոտ — ամպ + ոտ

Քարոտ — քար + ոտ

Օդային — օդ + ային

Անշնորհք — Ան + շնորհք

Դժգոհ — դժ + գոհ

Հեռավոր — հեռ (հեռու) + ավոր

Բարություն — բար (բարի) + ություն

Գրավոր — գր (գիր) + ավոր

Անորոշ — ան + որոշ

Տհաճ — տ + հաճ (հաճելի)

Թողնել մեկնաբանություն