Հայոց լեզու. 24.11.2020

1. Ուշադրություն դարձնել Ա և Բ խմբերի բառերի կազմությանը. փորձել բացատրել տարբերությունը։

Ա. Մարդ, տեր, սիրտ կապույտ, արքա, ծաղիկ, կատու, բարի

Բ. Մարդասեր, Տիրամայր, սրտատրոփ, կապտավուն, արքայական, ծաղկել, կատվազգի, բարերար։

Ա խմբի բառերը կազմությամբ պարզ բառեր են, իսկ Բ խմբի բառերը` բաղադրյալ։

2. Տրված բառերը բաժանել երկու խմբի։

Ուրախություն, նկար, գլուխ, փետրագնդակ, հինգ, ուրախ, նորություն, փետուր, շյուղ, երկմտություն, շաբաթական, գրպան, քաղաք, օրացույց, գլխակորույս, անուն։

Պարզ բառեր Բաղադրյալ բառեր
ՈւրախՈւրախություն
ՆկարՓետրագնդակ
ԳլուխՆորություն
ՀինգԵրկմտություն
ՓետուրՇաբաթական
ՇյուղՕրացույց
ԳրպանԳլխակորույս
Քաղաք
Անուն

3. Անվանել առաջին վարժության բառերի շարքերը (ընդհանուր անուններ գտնել բառաշարքի համար) և տրված նախադասությունները լրացնել:

Ա խմբում պարզ բառեր են, որովհետև չեն բաժանվում ուրիշ բառերի:

Բ խմբում բաղադրյալ բառեր են, որովհետև ածանցավոր և բարդ բառեր են:

4. Պարզ և բաղադրյալ բառերը տեղադրել տրված նախադասությունների մեջ և նախադասությունները լրացնել:

Այն բառերը, որոնց մեջ հնարավոր չէ առանձնացնել բառ կազմող իմաստակիր մասեր, պարզ բառեր են. օրինակ`ծով, նկար, աթոռ, տուն, շուն:

Այն բառերը, որոնք հնարավոր է բաժանել բառ կազմող իմաստակիր մասերի, բաղադրյալ բառեր են. օրինակ`հեռախոս — հեռ+ա+խոս, բարկություն — բարկ+ություն, ազատություն — ազատ + ություն, աշխատասեր — աշխատ (աշխատանք) + ա + սեր, դպրոցական — դպրոց + ական:

5. Տրված բառերի րնդհանուր մասերը գտնել, դրանց ուղիղ ձևերը գրել և տրված բառերը բացատրել:

Ա) Կտցաձև, կտցահարել, կտցաչափ-կտուց:

Կտցաձև — կտուցի ձև ունեցող

Կտցահարել — կտուցով խբել

Կտցաչափ — կտուցի չափ

Բ) Ուղղագրություն, ուղղագիծ, ուղղամիտ, ուղղություն-ուղիղ:

Ուղղագրություն — ուղիղ գրելու կանոնների պահպանում

Ուղղագիծ — ուղիղ գծով դասավորված

Ուղղամիտ — ուղիղ միտք ունեցող

Ուղղություն — նպատակին հասնելու ճանապարհ ցույց տվող

Գ) Ուղեկից, ուղևոր, ուղեմոլոր, ուղևորվել-ուղի:

Ուղեկից — մեկի ուղևորության ընկեր

Ուղևոր — ճանապարհ գնացող մարդ

Ուղեմոլոր — ճանապարհից շեղված

Ուղևորվել — ճանապարհ ընկնել

Թողնել մեկնաբանություն