Լուսինը որպես Երկրի արբանյակ. Լուսնի փուլերը. Հարցեր

1. Ինչո՞ւ է Լուսինը միշտ դեպի Երկիր ուղղված միայն մի կողմով:

Քանի որ Լուսինը և՛ Երկրի շուրջն է պտտվում, և՛ իր առանցքի շուրջը մենք տեսնում ենք միայն Լուսնի մի կողմը։

2. Ինչի՞ հետևանքով են առաջանում Լուսնի փուլերը:

Լուսինն ունի երեք փուլ։ Առաջին փուլում Լուսինը գտնվում է Արեգակի ու Երկրի միջև, նրա՝ դեպի Երկիր ուղղված մասը չի լուսավորվում, հետևաբար՝ տեսանելի չէ: Դա նորալուսնի փուլն է: Երկրորդ փուլում դրանից 1-2 օր հետո Լուսնի սկավառակի աջ կողմում սկսում է հայտնվել և աստիճանաբար մեծանալ Լուսնի բարակ եղջյուրը: Նորալուսնից մեկ շաբաթ անց արդեն երևում է Լուսնի սկավառակի կեսը: Դա կիսալուսնի փուլն է: Երրորդ փուլում մոտավորապես ևս մեկ շաբաթ անց Լուսինը երևում է ամբողջովին լուսավորված սկավառակի տեսքով։ Դա լիալուսնի փուլն է: Դրանից հետո Լուսնի տեսանելի մասը սկսում է աստիճանաբար փոքրանալ, և մեկ շաբաթ անց նորից երևում է միայն կեսը, այնուհետև ևս մեկ շաբաթ անց Լուսինն անհետանում է՝ վերադառնալով իր սկզբնական՝ նորալուսնի փուլին:

3. Ի՞նչ կառուցվածք ունի Լուսնի մակերևույթը:

Լուսնի մակերևույթը պատված է փոշու և ժայռաբեկորների խառնուրդով: Լուսնի վրա կան բարձր լեռնաշղթաներ, շատ են խառնարանները, որոնք առաջացել են երկնաքարերի հարվածների և հրաբուխների ժայթքումների հետևանքով:

4. Ինչո՞ւ Լուսնի վրա կյանք գոյություն չունի:

Թթվածնի և ջրի բացակայության հետևանքով Լուսնի վրա բուսական և կենդանական աշխարհ գոյություն չունի:

5. Ե՞րբ է մարդը ոտք դրել Լուսնի վրա:

Առաջին անգամ մարդը Լուսնի վրա ոտք դրեց 1969 թվականին։

Թողնել մեկնաբանություն