Ավ. Իսահակյան․ «Նուկիմ քաղաքի խելոքները»

• Ինձ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոջների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

— Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

• Առանձնացնել հերոսներին, նկարագրել և բնութագրել նրանց:

«Նուկիմ քաղաքի խելոքները» հեքիաթի հերոսներն էին Նուկիմ քաղաքի պատգամավորները, որոնք  անխելք էին, թագավորը, որը իմաստուն էր, ճամփորդը, որը խորամանկ էր, խանութպանները, որոնք անկեղծ էին։  

• Իմ կարծիքը կարդացածս գրքի մասին:

Իմ կարծիքով՝ այս պատմվածքում պատգամավորները խելացի չէին, որովհետև չէին կարողանում տարբերել բլոճը սալորից, չգիտեին, թե ինչ է խաղողը, ինչ է շաքարը։

Թողնել մեկնաբանություն