Համո Սահյան․ «Անտառում»

1. Անծանոթ բառերը դուրս գրել և բառարանի օգնությամբ բացատրել:

Ծվեն – կտոր, մաս

Կածան – ոտքի նեղ ճանապարհ, արահետ

Եղյամ – ձյունային բյուրեղացված ցող, որը ցուրտ եղանակին նստում է բույսերի և առարկաների վրա

Մամուռ – տարածվող բույս, որը զուրկ է արմատներից ու ծաղիկներից

Թեղի – թեղազգիների ընտանիքին պատկանող ծառ

Ծածանել – ալիքաձև շարժել, տարուբերել

2. Բացատրել տրված փոխաբերությունները /ոչ ուղիղ իմաստով գործածված արտահայտությունները/:

Ա) Անտառում ամպի ծվեններ կային:

Երկնքում ամպեր էին երևում։

Բ) Շշուկներ կային անտառում այնքա՜ն:

Անտառին բնորոշ ձայներ կային՝ կենդանիների ձայներ, խուլ քամուց ճռռացող ծառերի ձայներ: 

Գ) Օրոր էր ասում աշունն անտառին:

Աշունը, կարծես, քնեցնող լիներ, սակայն անտառը չեր քնում:

Դ) Եղյամն էր սունկի գլուխն արծաթում:

Ամեն ինչ արծաթի պես փայլում էր։

3. Բանաստեղծության ո՞ր պատկերն է քեզ շատ դուր գալիս: Պատասխանը հիմնավորել:

Ինձ բոլոր պատկերներն էլ դուր եկան, որովհետև ամեն մի պատկեր ուներ իր հեքիաթային ձևը։ Հեղինակը պատկերավորման միջոցով կարողացել է արտացոլել շնչող բնության կենդանի տեսարանը:

4․ Նկարագրել բանաստեղծի ներկայացրած անտառը: Բանաստեղծությունն արձակի փոխադրել:

Բանաստեղծն այս բանաստեղծության մեջ պատմում էր մի անտառի մասին, որը լցված էր քամու շշուկներով և ամպերի ծվեններով: Նա ներկայացնում է խոնավ անտառի պատկերը, կածանը, որտեղով մարդ է անցել: Հետո բնության պատկերը, կարծես, իր արտացոլանքն է գտնում  վայրի նշենու ու եղյամից արծաթված սնկի տեսքով: Չորրորդ քառատողում հեղինակը բնության մաս է դարձնում եղնիկին ու իր ձագին, որոնք կարծես միաձուլվել են բնությանը, իսկ որսորդը նրանց կորած հետքերն է որոնում: Նաև լսվում էր մի շատ հին երգ, որը երգում էր փայտահատը: Նա շատ լավ էր երգում: Անտառի պատկերից բացի, բանաստեղծը պատկերում է նաև անտառապահի տան, վառվող խարույկի և միմյանց հետ զրուցող եղևնու և սոճու տեսարանը: Իսկ վերջում բանաստեղծն ամփոփում է անտառում տիրող խորհուրդը՝ մարդու և բնության ներդաշնակության և անխախտելիության օրինաչափությունը:

5․ Նկարել քեզ դուր եկած բանաստեղծական տունը կամ տները:

Անտառապահի տնակի առաջ

Խարույկն իր խաղաղ ծուխն էր ծածանում,

Եվ խարույկի մոտ եղևնին կանաչ

Սոճու հետ սիրով զրույց էր անում…

6․ Գրել կապույտ, մշուշ, կածան, եղյամ, հողմ, որսկան բառերի հոմանիշները:

Կապույտ — լազուր, կապուտակ

Մշուշ — մառախուղ, մեգ

Կածան — արահետ, շավիղ

Եղյամ — ցող, շաղ

Հողմ — քամի, մրրիկ, փոթորիկ

Որսկան — որսորդ

Թողնել մեկնաբանություն