Հայոց լեզու. բառագիտություն

1. Ընդգծված բառերը փոխարինել տրված հոմանիշներով։ Տրված և ստացված տեքստերը համեմատել (բացի բառերից ի՞նչ է փոխվել)։

Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար։

Ճամփի կողքին, շղթա կազմած, դանդաղ գնում են ուղտերը։ Նրանք ներկված են անապատի գույներով. կուզերը մաշված են ու թեքված են մի կողքի։ Սլացող ավտոմեքենաների բարձացրած փոշին թուխպի նման պարուրում է նրանց, բայց ուղտերն անտարբեր ծռում են գլուխները։ Անապատը ձանձրալի է և միօրինակ, նա հեռու հորիզոնում խառնվում է իր նման գորշ ու տաղտկալի երկնքին։ Ո՛չ սար է երևում, ո՛չ ցածրավայր։ Հենց ասյտեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափակ է։

Բացի բառերից ոչինչ չի փոխվել տեքստում։

2. Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանել հինգ խմբի։

Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք։

1) Մնացուկ, մնացորդ, թափոն, ավելցուկ, թերմացք, թափթփուկ։

2) Ոստ, շիվ, ճյուղ, շյուղ։

3) Մառան, նկուղ։

4) Կասկած, տարակույս, տարակուսանք, երկմտություն։

5) Նախատինք, հանդիմանություն, պարսավանք, կշտամբանք, անարգանք։

3. Սխալ կամ ոչ տեղին գործածված բառերը գրել և ուղղել դրանց հոմանիշները գրելով։

Մի թարմ աշակերտ կա մեր դասարանում։

Մի նոր աշակերտ կա մեր դասարանում։

Հիվանդին լավ դիտիր, որ շուտ լավանա։

Հիվանդին լավ նայիր, որ շուտ լավանա։

Տարվա ծայրին մի անակնկալ էլ կար։

Տարվա վերջին մի անակնկալ էլ կար։

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու հանգստացավ։

Մատանու ակը գլորվեց մինչև անծանոթի կոշիկն ու կանգ առավ։

4. Բառերը զույգ-զույգ խմբավորել։ Եթե մոտ, նման իմաստ ունեցող բառերը հոմանիշներ են, ինչպե՞ս կկոչվեն հակառակ իմաստը ունեցողները։

Միշտ, անարատ, ոչնչացնել, արատավոր, բացահայտ, թույլ, վերջին, համաձայնել, հանգստանալ, գտնել, երբեք, հավաքել, աջ, արթուն, քնած, հրաժարվել, առաջին, գաղտնի, ամուր, աշխատել, ընդունել, կորցնել, ստեղծել, վատնել, մերժել, ձախ։

Միշտ-երբեք

Անարատ-արատավոր

Ոչնչացնել-ստեղծել

Բացահայտ-գաղտնի

Թույլ-ամուր

Վերջին-առաջին

Համաձայնել-հրաժարվել

Հանգստանալ-աշխատել

Գտնել-կորցնել

Հավաքել-վատնել

Աջ-ձախ

Արթուն-քնած

Ընդունել-մերժել

Հակառակ իմաստ ունեցող բառերը հականիշներ են։

Թողնել մեկնաբանություն