Հայոց լեզու․ հոկտեմբերի 7-տնային առաջադրանք

1. Բացատրել, թե գլուխ բառը ամեն նախադասության մեջ ինչ իմաստով է կատարված՝ փոխարինելով խելք, ղեկավար, կատար, ծայր, մաս, վրա բառերով։ Ո՞ր նախադասության մեջ գլուխն այլ բառով փոխարինել չենք կարող։

1) Արջը գլուխը բարձրացրեց։

Այս նախադասության մեջ գլուխը բառը փոխաբերական իմաստով չէ գրված։ Գլուխ բառը այլ բառով չենք կարող փոխել նախադասության մեջ։

2) Սարի գլխին ինչ-որ բան է փայլում։

Իսկ այս նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ կարող ենք գլուխ բառը փոխարինել կատար բառով։

3) Այս մարդը գլուխ չունի։

Երրորդ նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ կարող ենք գլուխ բառը փոխարինել խելք բառով։

4) Գրքի առաջին գլուխը շատ հետաքրքիր էր։

Չորրորդ նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ գլուխ բառը կարող ենք փոխարինել մաս բառով։

5) Իսկ ո՞վ է ձեր գլուխը,- որոտաց զորավարը` գլխիկոր զինվորներին։

Հինգերորդ նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ գլուխ բառը կարող ենք փոխարինել ղեկավար բառով։

6) Ինչ-որ մեկը թերթ է մոռացել պահարանի գլխին։

Վեցերորդ նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ գլուխ բառը կարող ենք փոխարինել վրա բառով։

7) Գերանի գլխից բնի՛ր։

Յոթերորդ նախադասության մեջ գլուխ բառը փոխաբերական իմաստով է գրված։ Նախադասության մեջ գլուխ բառը կարող ենք փոխարինել ծայր բառով։

2. Ընդգծված բառը նախադասության մեջ ի՞նչ իմաստով է կիրարված։ Այդ բառը ո՞ր նախադասության մեջ է հիմնական իմաստով գործածված։

1) Ծաղիկը բացվեց ու ձգվեց դեպի արևը։

Այս նախադասության մեջ ծաղիկ բառը հիմնական իմաստով է գրված։

2) Հարսանիքի բոլոր կենացները ծաղիկներին էին ուղղված։

Իսկ այս նախադասության մեջ ծաղիկ բառը օգտագործվում է հարսի և փեսայի իմաստով, որովհետև նրանք են ամենագեղեցիկն ու բոլորի ուշադրությունը գրավողը։

3) Մեր ծնողները ասում են, թե մենք ենք կյանքի ծաղիկները։

Երրորդ նախադասության մեջ ծաղիկ բառը նշանակում է ամենալավը։

4) Շատ լավ գործ եք սկսել. սա դեռ ծաղիկն է, պտուղները հետո եք տեսնելու։

Չորրորդ նախադասության մեջ ծաղիկ նշանակում է մեծ աշխատանքի սկիզբ։

5) Իր երկիրը հասնելուց հետո իշխանը չէր մոռանում այն ամրոցի ծաղիկ տիրուհուն։

Հինգերորդ նախադասության մեջ ծաղիկ նշանակում է գեղեցիկ։

3. Նախորդ վարժությաններում գործածված գլուխ, ծաղիկ բառերն ինչո՞վ են նմանվում։

Բացատրել «բազմիմաստ» բառը։

Ծաղիկ և գլուխ բառերն նմանվում են, որովհետև երկուսն էլ ունեն տարբեր իմաստներ։

Բազմիմաստ նշանակում է տարբեր իմաստներ ունեցող։

4. Հաց բազմիմաստ բառով նախադասություններ կազմել հայտնի բոլոր իմաստներով։

Երեխանների խմբին դիմավորեցին աղ ու հացով։

Մայրս ինձ կանչեց հաց ուտելու։

Պանդուխտ հայը միշտ դժվարությամբ է վաստակել իր օրվա հացը։

Դարեր շարունակ հայ ռանչպարը քարից հաց է ստեղծել։

5. Ջուր բազմիմաստ բառով նախադասություններ կազմել հայտնի բոլոր իմաստներով։

Ջրի բերածը ջուրն էլ կտանի։

Այսօր շուկայից ջրի գնով ծիրան գնեցի։

Մի՛ լցրեք ջուր թշնամու ջրաղացին:

Իզուր ջուր եք ծեծում։

6. Ընդգծված բառերը փոխարինել տրվածներից մեկով և բացատրել, թե ինչպես ենք ընտրել։

Տհաճ, պայծառ, հոտ, դեմք, հավաքել, շրջապատել։

1) Ծաղիկների բույրը ինձ մի հին երգ է հիշեցնում։

Այս նախադասության մեջ բույր բառը կարող ենք փոխարինել հոտ բառով։

2) Արևելցի կինն ինչո՞ւ է ծածկում երեսը։

Իսկ այս նախադասության մեջ երես բառը կարող ենք փոխարինել դեմք բառով։

3) Զորքը պաշարել էր բերդն ու սպասում էր հրամանին։

Երրորդ նախադասության մեջ պաշարել բառը կարող ենք փոխարինել շրջապատել բառով։

4) Թագավորը ժողովել էր բոլոր հպատակներին, որ առաջինը ինքն ավետիսն ասի։

Չորրորդ նախադասության մեջ ժողովել բառը կարող ենք փոխարինել հավաքել բառով։

5) Անախորժ պատմության մեջ ընկանք։

Հինգերորդ նախադասության մեջ անախորժ բառը կարող ենք փոխարինել տհաճ բառով։

6) Միալար անձրևներից ու մառախուղից հետո վերջապես մի արևոտ օր բացվեց։

Վեցերորդ նախադասության մեջ արևոտ բառը կարող ենք փոխարինել պայծառ բառով։

Թողնել մեկնաբանություն