Ստեղծագործական աշխատանք․ Գիշերն անտառում

Ես եղել եմ անտառում, բայց երբեք չեմ գիշերել։ Բայց պատկերացնում եմ, թե ինչքան հետաքրքիր է գիշերել անտառում հարազատներիդ, ընկերներիդ հետ։ Հիմա փորձեմ պատկերացնել, թե ինչպես կարելի է գիշերել անտառում։ Հասնելով անտառ՝ բացում ենք վրանը և տեղավորվում։ Զբոսնում ենք անտառում, ուրախանում, խաղեր խաղում, բույսեր հավաքում։ Երբ սկսում է մթնել, խարույկ ենք վառում, հավաքվում շուրջը, ծածկվում տաքուկ ծածկոցներով։ Պատմություններ ենք պատմում, երգում, թեյ ենք պատրաստում կրակի վրա և վայելում գիշերային անտառի լռությունը, որը մեկ-մեկ ընդհատվում է ինչ-որ ձայներով։ Համոզված եմ, որ շատ հավես է անտառում գիշերել։

Թողնել մեկնաբանություն